Բիհեյվիորիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Բիհեյվիորիզմ (անգլ.՝ behaviour-վարք), հոգեբանական ուղղություն, գիտակարգ վարքի մասին։ 20-րդ դարի ամերիկյան հոգեբանության կերպարը պայմանավորող բիհեյվիորիզմը սկզբունքորեն վերափոխել է հոգեկանի մասին պատկերացումների համակարգը։ Վերջինիս կարգախոսն այն է, որ հոգեբանության առարկան վարքն է, այլ ոչ թե գիտակցությունը, այստեղից էլ ուղղության անվանումը։
Բիհեյվիորիզմի կարևորագույն կատեգորիաներից է ազդակը (ստիմուլ), որի տակ հասկացվում է միջավայրի կողմից օրգանիզմի վրա ցանկացած ազդեցություն, այդ թվում՝ առկա, տվյալ իրավիճակը, ռեակցիան և ամրապնդումը, որի դերում կարող են հանդես գալ նաև շրջապատող մարդկանց բառային կամ հուզական ռեակցիաները[1]։