Բիլ Ինգլիշ
From Wikipedia, the free encyclopedia
Սայմոն Ուիլյամ «Բիլ» Ինգլիշ (անգլ.՝ Simon William Bill English, դեկտեմբերի 30, 1961(1961-12-30)[1][2][3][…], Lumsden, Southland District, Սաութլենդ, Նոր Զելանդիա), Նոր Զելանդիայի վարչապետ և Ազգային կուսակցության նախագահ (2016 թվականի դեկտեմբերի 12-ից)[5]։ 2008-2016 թվականներին եղել է Նոր Զելանդիայի ֆինանսերի նախարար և փոխվարչապետ։
Բիլ Ինգլիշ անգլ.՝ Simon William Bill English | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1961(1961-12-30)[1][2][3][…] (62 տարեկան) |
Ծննդավայր | Lumsden, Southland District, Սաութլենդ, Նոր Զելանդիա |
Քաղաքացիություն | Նոր Զելանդիա |
Կրթություն | Վիկտորիա թագուհու համալսարան և Օտագոյի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ագարակապան |
Զբաղեցրած պաշտոններ | Deputy Prime Minister of New Zealand?, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Minister of Finance?, Leader of the Opposition?, Minister of Infrastructure?, Նոր Զելանդիայի վարչապետ, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Minister of Finance? և Նոր Զելանդիայի առողջապահության նախարար |
Կուսակցություն | Նոր Զելանդիայի ազգային կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | 51st New Zealand Parliament? և Նոր Զելանդիայի վաստակի շքանշան |
Կայք | national.org.nz/billenglish |
Ստորագրություն | |
Bill English Վիքիպահեստում |
Առաջին անգամ ընտրվել է խորհրդարանի անդամ 1990 թվականին Ազգային կուսակցության կողմից։ 1999 թվականի հունվարից մինչև հունիս զբաղեցրել է ֆինանսերի նախարարի պաշտոնը Ջենի Շիպլիի կառավարությունում։ 2001 թվականի հոկտեմբերին փոխարինել է Շիպլիին Ազգային կուսակցության ղեկավարի դերում։ 2008 թվականի նոյեմբերին Ազգային կուսակցության հաղթանակից հետո դարձել է փոխվարչապետ։
Դեմ է աբորտներին[6], էվթանազիային[7][8], քաղաքացիական միություններին[9] և մարմնավաճառության ապաքրեականացմանը[10]։ 2013 թվականին քվեարկել է այն օրենքի օգտին, որ օրինականացնում է միասեռ ամուսնությունները Նոր Զելանդիայում[11]։
Ամուսնացած է Մերի Ինգլիշի՝ ընդհանուր պրակտիկայի բժշկուհու հետ։ 6 երեխաների հայր է։ Ըստ դավանանքի կաթոլիկ է[12][13]։