Բժշկական տզրուկ
From Wikipedia, the free encyclopedia
Բժշկական տզրուկ (լատին․՝ Hirudo medicinalis), օղակավոր որդերի տեսակ տզրուկների (Hirudinea) ենթադասից, որը շատ հաճախ օգտագործվում է Եվրոպայում և Ռուսաստանում բուժական նպատակներով (Ամերիկայում, Ասիայում և Աֆրիկայում առավել հաճախ օգտագործվում են տզրուկների այլ տեսակներ)։ Մակաբույծը սնվում է մարդու և կենդանիների արյունով, և նրա օգտակար հատկությունները դեռ հնուց հայտնի են ողջ մարդկությանը[1][2]։
Բժշկական տզրուկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Hirudinea | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
|
Վայրի տզրուկները Եվրոպայում հանդիպում են գրեթե ամենուր, թեև շատ շրջաններում դրանց թվաքանակը խիստ նվազել է անցյալում կատարվող արտադրական որսի, ճահիճների չորացման և Քաղցրահամ ջրերի աղտոտման պատճառով[3][4]։
Բժշկական տզրուկն ունի կլորավուն, հարթեցված մեջքային հատվածով մարմին՝ երկու ծծիչներով հետին և առաջնային վերջույթներում, առաջնային ծծիչի կենտրոնում տեղակայված է բերանային անցքը։ Կենդանին թակարդն է գցում զոհին՝ գտնվելով ջրի մեջ, ամրանալով ստորջրյա բույսերին։ Մեկ կերակրման ընթացքում 1,5-2 գր. կշռող տզրուկը ընդունակ է ծծել 15 մլ արյուն մեկ անգամից՝ միաժամանակ մարմնի զանգվածն ավելացնելով 7-9 անգամ[5]։
Ծծած արյունը հեղուկ վիճակում ամիսներով պահպանվում ստամոքսում առանց մակարդվելու, իսկ տզրուկը կարող է գոյատևել երկու տարի մի կերակրումից մյուսը։ Կուլ տված արյունը մարսելու և հեղուկ վիճակում պահպանելու համար տզրուկներին օգնում են նրանց աղիներում գտնվող սիմբիոտիկ մանրէները։ Դրանք էլ հենց օգնում են ազատվել օտար մանրէներից, որոնք կարող են մտնել ստամոքս հիվանդ կենդանու արյան հետ։ Ռուսաստանի բժշկության մեջ տզրուկներն օգտագործվում են կենդանի վիճակում բազմաթիվ հիվանդությունների՝ անոթների լայնացման, թութքի, վերքերի, Տրոֆիկական խոցի և այլնի բուժման ժամանակ, Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ հիմանականում միկրո- և պլաստիկ վիրաբուժության մեջ երակային կանգը փոխպատվաստված հյուսվածքներից հանելու համար։ Օգտագործվում են նաև բժշկական տզրուկների հյութը և նրանց հումքով պատրաստված դեղամիջոցները, թքագեղձերի քաղվածքները։ Վերջին տարիներին ստեղծվել են վերահամակցված սպիտակուցների դեղամիջոցներ տզրուկների սպիտակուցներից (հիրուդին, հիրուդոստազին, բդելլաստազին և այլն ), և նույնիսկ կատարվել են արհեստական տզրուկ ստեղծելու փորձեր[6]։