Բերլինգտոն (Վերմոնտ)
From Wikipedia, the free encyclopedia
Բերլինգտոն (անգլ.՝ Burlington), մեծ քաղաք ԱՄՆ Վերմոնտ նահանգում, Չիտտենդենի մարզկենտրոն։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բերլինգտոն | |||
անգլ.՝ Burlington | |||
| |||
Բերլինգտոնի գլխավոր փողոցը | |||
Երկիր | ԱՄՆ | ||
Հիմնադրված է | 1783 թ. | ||
Մակերես | 40,126745 կմ², 40,126738 կմ² | ||
ԲԾՄ | 61±1 մետր | ||
Բնակչություն | ▲44 743 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2] | ||
Հեռախոսային կոդ | 802 | ||
Փոստային դասիչ | 05401–05402[3], 05405–05406[3], 05408[3], 5401 և 5406 | ||
Ավտոմոբիլային կոդ | 802 | ||
Պաշտոնական կայք | burlingtonvt.gov(անգլ.) | ||
| |||
Հիմնադրվել է 1785 թվականին։ Տեղակայված է Շամպլեին լճի ափին, Ադիրոնդասկ լեռան վրա, ԱՄՆ-Կանադա սահմանից 72 կմ հարավ (Վերմոնտ-Քվեբեկ) և Մոնրեալից 151 կմ հարավ։ Բերլինգտոնի արևելքում ձգվում են Կանաչ լեռները։ Քաղաքի բնակչությունը կազմում է շուրջ 42 282 բնակիչ (2013)։ Քաղաքն իր անվանումն ստացել է տեղաբնակ Բերլինգթոնների ընտանիքի անվանումից, ովքեր առաջինն էին բնակվել այնտեղ և մշակել շրջակայքի հողերը։ Բնակավայրի հիմնադրման տարեթիվը 1763 թվականն է, սակայն նրա ակտիվ գործունեությունն սկսվել է ընդամենը տաս տարի անց, երբ այստեղ աշխատում էր նավաստիները և սղոցարանը։ Քաղաքն ուներ կայազոր, որը պաշտպանում էր Բերլինգտոնը բրիտանացիների հարձակումներից։ Երբ 1812-1814 թթ. սկսվեց Անգլո-ամերիկյան պատերազմը, բրիտանական նավատորմը բախվեց բիրլինգթոնի կայազորին։
Բերլինգթոնը Վերմոնտի ամենամեծ մշակութային կենտրոնն է։ 1791 թվականին այստեղ հիմնադրվեց Վերմոնտի համալսարանը, 1878 թվականին՝ Շամպլեյնի քոլեջը։
Հին համալսարանի շենքը («Old Mill») հիմնադրել է գեներալ Լաֆայեթը։
Քաղաքի 11 կմ հարավ-արևելյան մասում, 18 հեկտար տարածքով, ձգվում է Շելբոնեի թանգարանը, լուսաբանելով ամերիկյան ռահվիրաների կյանքը։
Բացի այդ, զբոսաշրջիկներին գրավում են հյուսիսամերիկյան ապստամբների առաջնորդներից մեկի՝ Իտենա Ալենի (Ithen Allen), տաճարը և գերեզմանը։
2006-2012 թվականներին քաղաքապետը Բոբ Քիսսն էր, որը ներկայացնում էր «ձախ» տեսակի Vermont Վերմոնտի առաջադիմական կուսակցությունը։ 2012 թվականի մարտի 6-ից քաղաքապետը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միրո Վայնբերգն է։