Բենազիր Բհուտտո
From Wikipedia, the free encyclopedia
Բենազիր Բհուտոո (հունիսի 21, 1953(1953-06-21)[1][2][3][…], Կարաչի, Պակիստանի դոմինիոն, Բրիտանական կայսրություն[2] - դեկտեմբերի 27, 2007(2007-12-27)[4][1][2][…], Ռավալպինդի, Փենջաբ, Պակիստան[5]), պակիստանցի քաղաքական գործիչ, Պակիստանի վարչապետը 1988- 1990 և 1993-1996 թվականներին։ Բենազիր Բհուտտոն համարվում է իսլամադավան աշխարհի առաջին կին բարձրաստիճան պաշտոնյան։
Բենազիր Բհուտտո | |
Կուսակցություն՝ | Պակիստանի ժողովրդական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ռեդկլիֆ քոլեջ, Լեդի Մարգարետ Հոլ, Հարվարդի համալսարան, Սբ Կատրինի քոլեջ, Կարաչիի Մարիամի և Հիսուսի մենաստան, Կարաչիի քերականական դպրոց, Հիսուսի և Մարիամի մենաստան, Presentation Convent Girls High School? և Eliot House? |
Գիտական աստիճան՝ | գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հունիսի 21, 1953(1953-06-21)[1][2][3][…] |
Ծննդավայր | Կարաչի, Պակիստանի դոմինիոն, Բրիտանական կայսրություն[2] |
Վախճանի օր | դեկտեմբերի 27, 2007(2007-12-27)[4][1][2][…] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Ռավալպինդի, Փենջաբ, Պակիստան[5] |
Թաղված | Բհուտտոնների ընտանեկան դամբարան |
Դինաստիա | Բհուտտոների ընտանիք |
Քաղաքացիություն | Պակիստան |
Հայր | Զուլֆիկար Բհուտտո |
Մայր | Նուսրաթ Բհուտտո |
Ամուսին | Ասիֆ Ալի Զարդարի |
Զավակներ | Բիլավալ Բհուտո Զարդարի, Բախտավար Զարդարի Բհուտո և Aseefa Bhutto Zardari? |
Կայք՝ | benazirbhutto.com |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ունենալով Սինդհի և քուրդ ծնողներ՝ Բհուտոն ծնվել է Կարաչիում, քաղաքականապես կարևոր, հարուստ և արիստոկրատ ընտանիքում։ Իր հայրը՝ Զուլֆիկարը, եղել է Պակիստանի ժողովրդական կուսակցության հիմնադիրն ու ղեկավարը, ով ընտրվել է Պակիստանի սոցիալիստական վարչապետ 1973 թվականին։ Բհուտտոն սովորել է Հարվարդի և Օքսֆորդի համալսարաններում, որտեղ նա եղել «Օքսֆորդի միության» ղեկավար։ Նա վերադարձել է Պակիստան 1977 թվականին, երբ նրա հայրը հեռացվել էր պաշտոնից ռազմական ոստիկանության կողմից։ Բհուտտոն և իր մայրը՝ Նուսրաթը վերցրեցին Պակիստանի ժողովրդական կուսակցության կառավարումը և առաջնորդեցին երկիրը հանուն ժողովրդավարության վերականգնման։ Բհուտտոն պարբերաբար ձերբակալվում էր Մուհամադ Զիա-ուլ-Հաքսի ռազմական կառավարության կողմից, ապա 1984 թվականին արտաքսվեց Բրիտանիա։ Նա վերադարձավ 1986 թվականին և Մարգարետ Թետչերի տնտեսական մոդելից տպավորված վերափոխեց Պակիստանի ժողովրդական կուսակցության տնտեսական գաղափարները սոցիալիստականից դեպի ազատական՝ նախքան 1988 թվականի ընտրություններում իրենց կրած հաղթանակը։ Որպես վարչապետի իր բարեփոխումների փորձերը ճնշվեցին տեղի պահպանողակնների և իսլամական ուժերի կողմից ընդհուպ նույնիսկ Ղուլամ Իշաք Խանի և զինված ուժերի կողմից։ Իր ղեկավարությունը մեղադրվեց կոռուպցիայի և նեպոտիզմի մեջ և հեռացվեց 1990 թվականին Խանի կողմից։ Հատուկ ծառայությունները ապահովեցին, որ այդ ընտրություններում տեղի ունենա Իսլամաժողովրդավարական դաշինքի հաղթանակը, որից հետ Բհուտտոն դարձավ որպես ընդդիմության ղեկավար։
Վարչապետ Նավազ Շարիֆի գլխավորած ԻԺԴ-ի կառավարությունը ևս հեռացվեց կոռուպցիայի պատճառով, որից հետո Բհուտտոն իր կուսակցության հետ 1993 թվականին նորից հաղթեց ընտրություններում։ Իր երկրորդ ժամկետի ընթացքում տեղի ունեցավ տնտեսության մասնավորեցում, և փորձեր կատարվեց զարգացնելու կանանց իրավունքները։ Իր կառավարությունը տուժել է մի քանի ապստամբություններից ներառյալ իր եղբայր Մուրթազայի սպանությունը, 1995 թվականի հեղաշրջման փորձը, և կոռուպցիոն սկանդլներիցմ որոնք կապված էին իր և իր ամուսին Ասիֆ Ալի Զարդարի հետ։ Վերջին դեպքից հետո նախագահը կրկին ցրեց կառավարությունը։ 1997 թվականին Պակիստանի ժողովրդական կուսակցությունը պարտվեց ընտրություններում և 1998 թվականին Բենզամին Բհուտտոն ինքնաաքսորվեց Դուբայ՝ ղեկավարելով իր կուսակցությունը իր լիազորների միջոցով։ Սկանդալային կոռուպցիոն մեղադրանքները հաստատվեցին 2003 թվականի Շվեցարական դատարանի որոշմամբ և նա պարտավորվեց Պակիստանի բյուջե վճարել մոտավորապես 12 միլիոն դոլլար։ Հետագայում Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշարաֆի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդված բանակցություններից հետո Բենազիմը վերադարձավ Պակիստան մասնակցելու 2008 թվականի ընտրությունների քաղաքացիական ակտիվության զարգացման և աճող իսլամիստական դաժանությունների մերժման գաղափարախոսությամբ։ Ռավալպինդիի ընտրապայքարից հետո նա սպանվեց, որի պատսխանատվությունը իր վրա վերցրեց Ալ-Կաիդան՝ չնայած Պակիստանի թալիբանները և հատուկ ծառայությունները լայնորեն կասկածվում են սպանության մեջ։ Բհուտտոն թաղվեց իրենց ընտանեկան դամբարանում։
Բհուտտոն հակասական կերպար է։ Նա շատ հաճախ քննադատվել է անփորձության և կոռուպցիայի պատճառով և Պակիստանի իսլամիստական լոբբիի կողմից բախվել է շատ ուժեղ ընդդիմության իր աշխարհիկ և մոդեռն օրակարգի պատճառով։ Իր գործունեության սկզբնական շրջանում նա երբեք չի համարվել լոկալ ժողովրդական անձ, բացի դրանց նա հրապուրված է եղել արևմտյան ազգերի աջակցությամբ, որոնց համար նա համարվել է ժողովրդավարության չեմպիոն։ Հետագայում նա ճանաչվել է կանանց իրավունքների պաշտպանությա խորհրդանիշ տղամարդկանց կողմից ղեկավարվող հասարակության մեջ իր քաղաքական հաջողությունների շնորհիվ։