Բելգրադ
From Wikipedia, the free encyclopedia
Բելգրադ (սերբ.՝ Београд), Սերբիա և Մոնտենեգրոյի նախկին մայրաքաղաքն է։ Այսօր Բելգրադը Սերբիայի մայրաքաղաքն է։ Այն տեղակայված է Սավա և Դանուբ գետերի միաձուլման տեղանքում։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բելգրադ | |||||
սերբական կիրիլիցա՝ Београд գաևիցա Beograd հունգ.՝ Nándorfehérvár | |||||
| |||||
Երկիր | Սերբիա | ||||
Քաղաքապետ | Դրագան Դիլաս | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 279 թ. | ||||
Առաջին հիշատակում | մ.թ.ա. 3-րդ դար | ||||
Մակերես | 359.96 կմ² | ||||
ԲԾՄ | 117 մ | ||||
Պաշտոնական լեզու | Սերբերեն | ||||
Բնակչություն | 1․710․000 մարդ (2007) | ||||
Խտություն | 506 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | Սերբեր | ||||
Տեղաբնականուն | Բելգրադցի | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +381 (11) | ||||
Փոստային դասիչ | 11000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BG | ||||
Պաշտոնական կայք | Beograd.rs | ||||
| |||||
Բելգրադ թարգմանվում է «Սպիտակ քաղաք»։ Բուն քաղաքը 1,1 միլիոն բնակչություն ունի, մինչդեռ արվարձաններով հանդերձ Բելգրադի բնակչությունը հասնում է շուրջ 1.64 միլիոնի, դարձնելով այն Արևելյան Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկը։
Եվրոպայի խոշորագույն նախապատմական մշակույթներից մեկը՝ Vinča culture մշակույթը զարգացել է Բելգրադի շրջակայքում, մ.թ.ա. VI հազարամյակում։
Հնագույն ժամանակներում ֆրակիացիները, դակերը բնակեցրել էին տարածաշրջանը, այնուհետ մ.թ.ա. 279 թվականին կելտերրը գրավեցին քաղաքը և այն անվանեցին Սինգիդինում։
II դարում, Ավգուստի կայսրության՝ Հռոմեական Սերբիայի ժամանակ, հռոմեացիները գրավեցին այդ տարածքը և քաղաքի կարգավիճակ տվեցին։
520 թվականին այն բնակեցվեց սլավոններով և բազմիցս բնակչության կազմը փոխվեց ֆրանկների, բյուզանդացիներ և հունգարների միջև մինչ (1282-1316) այն դարձավ մայրաքաղաք։
1521 թվականին Բելգրադը գրավվեց Օսմանյան կայսրության կողմից և դարձավ Սեմեդերյան սանջակի նստավայր[1]։
Այնուհետ մերթ ընդ մերթ Բելգրադը հայտնվում է Ավստրական և Օսմանյան կայսրությունների տիրապետության ներքո, անընդահատ շարունակվող Ավստրո-թուրքական պատերազմների հետևանքով։ Այդ պատերազմները բերեցին Բելգրադի մեծ մասի ավերմանը։ Միայն 1841 թվականին Բելգրադը նորից ստացավ Սերբիայի մայրաքաղաքի կարգավիճակ։ Քաղաքի հյուսիսային հատվածը մնաց որպես ավստրո-հունգարական ֆորպոստ մինչ 1918 թվականը Բելգրադին վերամիավորելը։
Լինելով ստրատեգիական տեղանք, Բելգրադը 115 անգամ պատերազմական գործողությունների է ենթարկվել և 44 անգամ գետնին է հավասարվել[2]։
Բելգրադը Հարավսլավիայի մայրաքաղաքն էր 1918 թվականի նրա կազմավորումից մինչև 2006 թվականին նրա անկումը՝ կառավարման տարբեր ձևերի ժամանակ։
Բելգրադը Սերբիայում ունի հատուկ վարչական կարգավիճակ և այն Սերբիայի հինգ վիճակագրական շրջաններից մեկն է։ Այն բաժանված է հինգ քաղաքապետարանների միջև, յուրաքանչյուրը իր տեղական խորհրդով։ Բելգրադը զբաղեցնում է Սերբիայի տարածքի 3.6 %-ը և երկրի բնակչության 22.5 %-ը ապրում է Բելգրադում[3]։
Քաղաքն արժանացել է բազմաթիվ տիտղոսների ներառյալ 2020 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք[4]։