Բարսելոնայի Մայր տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Խաչի կամ Սուրբ Էուլալիայի տաճար (անգլ.՝ The Cathedral of the Holy Cross and Saint Eulalia ), որը նաև հայտնի է որպես Բարսելոնայի Մայր տաճար։ Այն գոթական տաճար է և հանդիսանում է Բարսելոնայի արքեպիսկոպոսի նստավայրը[2]։ Տաճարը կառուցվել է 13-ից 15-րդ դարերում, իսկ հիմնական աշխատանքները կատարվել են 14-րդ դարում։ Վանքը ամբողջացվել է 1448 թվականին[3]։ 19-րդ դարի վերջերին, ոչ գոթական ոճով կառուցված ճակատային մասը, բնորոշ էր կատալոնական եկեղեցիներին[4]։ Տանիքը աչքի է ընկնում իր յուրահատուկ քանդակված մարդկային կամ կենդանական դիմապատկերներով։
Բարսելոնայի Մայր տաճար Catedral de la Santa Creu i Santa Eulàlia | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Իսպանիա, Բարսելոնա |
Հասցե | Pla Seu, 3, Comtes, 1, Pietat, 1, Bisbe, 10 i Santa Llúcia, 2 |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Բարսելոնայի արքեպիսկոպոսություն |
Հիմնական ամսաթվերը | 1298 |
Մասն է | Conjunt especial del sector de la muralla romana? |
Կազմված է | Capella de Santa Llúcia? |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] և Կատալոնիայի ազգային մակարդակի մշակութային սեփականություն |
Նվիրված | Eulalia of Barcelona? և Կենարար Խաչ |
Ճարտարապետ | Jaume Fabre?, Bertran Riquer?, Bernat Roca?, Arnau Bargués?, Jaume Solà?, Bartolomé Gual?, Andreu Escuder?, Josep Oriol Mestres i Esplugas? և August Font i Carreras? |
Ճարտարապետական տիպ | եկեղեցի |
Ճարտարապետական ոճ | գոթական ոճ |
Հիմնադրված | 1298 |
40 մետր և 37 մետր | |
Երկարություն | 90 մետր և 37 մետր |
Լայնություն | 40 մետր և 37 մետր |
Բարձրություն | 26 մետր, 53 մետր և 80 մետր |
Շինանյութ | Montjuïc stone? |
Cathedral of Barcelona Վիքիպահեստում | |
catedralbcn.org |
Այն մի հսկայական սրահ է, կամարակապ հինգ միջանցքներով, դրսից բաժանված է երկու մատուռների։ Ավագ զոհասեղանը բարձրացված է, որը թույլ է տալիս գետնադամբարանից հսատակ երևալ։ Տաճարը նվիրված է Բարսելոնայի բարեխոս, երիտասարդ կույս Էուլալիա սրբին։ Նա հռոմեական ժամանակների զոհ է եղել։ Մի պատմության մեջ ասվում է, որ նրան մերկացնում են և ցուցադրում հրապարակում, և գարնան կեսին տեղացող ձյունը ծածկում է նրա մերկ մարմինը։ Զայրացած հռոմեացիները դնում են նրան մի տակառի մեջ, ամրացնում կտրիչներ և գլորում այն փողոցով ներքև։ Սուրբ Էուլալիայի մարմինը թաղված է տաճարի դամբարանում։ Իսպանիա կատարած իր առաջին ճամփորդության ժամանակ Չարլզը՝ ապաագա Սուրբ հռոմեացի կայսրը, ընտրում է Բարսելոնան, որպես գլխավոր նստավայր։ Թագավորը ճանաչել էր նրան որպես Բարսելոնայի կոմս, իսկ քաղաքը՝ Միջերկրական նավահանգիստ, առաջարկելով սերտ շփումներ այլ հեռավոր տերությունների հետ, իսկ տաճարը մեծ արարողությունների համար անցկացման վայր։ 1518 թվականին սուրհանդակ Թոմաս Իսսհակին և նրա գանձապահ Ջին Միքոլթին հանձնարարվում է պատրաստել առաջին սրբավայրը մինչև 1519 թվականը։ Խուան դե Բորգոնյան կատարում է սրբարանի ձևավորման աշխատանքները։ Սուրբ Հաղորդության և Լեպանտոյի Սուրբ Քրիստոսի մատուռում պահպանվում է մի խաչ, որը մնացել է Լեպանտոյի ճակատամարտի ժամանակներից (1571)[5]։