Բարդայի հրթիռահրետակոծություն
From Wikipedia, the free encyclopedia
Բարդայի հրթիռահրետակոծություն (ադրբ.՝ Bərdənin bombalanması), 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի շրջանակներում տեղի ունեցած հրթիռահրետանային հարվածների շարք, որի թիրախը եղել է Ադրբեջանի Բարդա քաղաքը։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդած տվյալների՝ հրթիռահրետակոծությունների արդյունքում զոհվել և վիրավորվել են տասնյակ քաղաքացիական անձինք։
Բարդայի հրթիռահրետակոծություն Bərdənin bombalanması | |
---|---|
Տեսակ | հրթիռահրետանային հարված |
Երկիր | Ադրբեջան |
Գրոհի վայր | Բարդա, Ադրբեջան |
Տեղադրանք | Պարտավ, Qarayusifli? և Əyricə? |
Գրոհի նպատակ | ռազմական նշանակության օբյեկտների խոցում |
Տարեթիվ |
|
Գրոհի միջոց | ԲՄ-30 Սմերչ |
Զոհվածներ | 26 զոհված |
Վիրավորներ | 83 վիրավորված |
Կազմակերպիչներ | Արցախի պաշտպանության բանակ (ըստ ադրբեջանական կողմի) |
2020 Barda missile attacks Վիքիպահեստում |
Բարդայի ուղղությամբ առաջին հրթիռահրետակոծությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին, որի արդյունքում զոհվել է 5 և վիրավորվել 13 քաղաքացիական անձ։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Բարդան թիրախավորվում է ևս մի քանի հրթիռների կողմից, որի արդյունքում սպանվում է ևս 21 բնակիչ, այդ թվում՝ «Կարմիր մահիկ»-ի կամավոր[1]։
Ադրբեջանական կողմը հարձակումների մեջ մեղադրում է Հայաստանի զինված ուժերին, մինչդեռ ի պատասխան դրա՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում պաշտոնապես հերքում է այդ ինֆորմացիան՝ այն համարելով «կեղծ և անհիմն»։ Արցախի պաշտպանության բանակը հարձակումներից հետո հրապարակել է Բարդայում տեղակայված ռազմական օբյեկտների ցանկը, մասնավորապես՝ 1-ին ԲԿ շտաբ, վերանորոգման գումարտակ, կապի առանձին գումարտակ, զենիթահրթիռային դիվիզիոն, տանկային բրիգադ և հակատանկային դիվիզիոն[2]։