Բավեան
From Wikipedia, the free encyclopedia
Բավեան (ինդոն.՝ Pulau Bawean), ինդոնեզական կղզի Ճավայի ծովում։ Ունի 196,11 կմ² մակերես: Համաձայն 2010 թվականի վիճակագրական տվյալների՝ կղզում գրանցված բնակիչների թիվը կազմում է 70.242 մարդ։ Ավելի քան 26.000 բավեացիներ (տղամարդկանց 70%-ը) ժամանակավորապես բնակվում է կղզու սահմաններից դուրս։ 19-րդ դարի առաջին կեսից սկսած աշխատանքի նպատակով բավեանցիների զանգվածային արտագաղթը հիմնականում դեպի հարևան Սինգապուր և Մալայզիա համարվում է կղզու սոցիալ-տնտեսական կյանքի հիմնական առանձնահատկությունը:
Բավեան | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Ինդոնեզիա[1] |
Վարչատարածքային միավոր | Gresik?[1] |
Վայր | Ճավայի ծով |
Մասն է | Մեծ Սունդայի կղզիներ |
Երկարություն | 18,5 կմ |
Լայնություն | 11 կմ |
Մակերես | 196 կմ² |
Բնակչություն | 65 000 մարդ |
Այն վարչականորեն գտնվում է արևելյան Ճավայի ենթակայության ներքո՝ մտնելով Գրեսիկ մարզի կազմի մեջ։ Տարածքը բաժանված է երկու շրջանի՝ Սանկապուրա և Տամբակ :
Կղզին հայտնի է իր հարուստ բնությամբ։ Այստեղ հանդիպող բուսատեսակների մի մասը համարվում են էնդեմիկ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կղզու ջրային տարածքում Ճապոնիայի և դաշնակից երկրների ռազմածովային ուժերի միջև տեղի են ունեցել կատաղի մարտեր: