Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արենաների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արենաների ցանկ, ներառում է արենաներ, որոնք օգտագործվում և օգտագործվել են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնություններում, ինչպես նաև թիմերի արենաներ, որոնք մասնակցել են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնությանը, բայց արդեն գոյություն չունեն։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ներկա պահին NBA-ի առաջնությունում օգտագործվում են 29 արենա, որոնք նախատեսված են 30 թմերի համար։ Երկու թիմեր Լոս-Անջելեսից՝ Լոս Անջելես Լեյքերսը, Լոս Անջելես Կլիպերսը տանը խաղերը անցկացնելու համար օգտագործում են Սթեյփլս սենթրը։ Կանադայի միակ ներկայացուցիչը NBA-ում Տորոնտո Ռեպտորսն է, որը խաղում է Էյր Կանադա Սենթր արենայում։ NBA-ի ամենահին արենան դա Գոլդեն սթեյթ Ուորիորսի Օրաքլ Արենան է, որը բացվել է 1966 թվականին, իսկ ամենանորը՝ Բրուքլին Նեթսի Բարքլեյս սենթր արենան, որը բացվել է 2012-13 NBA մրցաշրջանը սկսվելուց առաջ։ Ամենամեծ արենան իր նստելատեղերով դա Փելաս օֆ Օբուրն Հիլս արենան է, որում տեղավորվում են 22 076 մարդ։ Իսկ ամենաքիչը՝ Սլիպ Տրեյն Արենան, որում տեղավորվում է 17 317 մարդ։