Բալեարյան շիկահավ
From Wikipedia, the free encyclopedia
Բալեարյան շիկահավ (լատին․՝ Sylvia balearica), շահրիկների ընտանիքի թռչունների նորահայտ տեսակ։ Ավելի վաղ համարվում էր Sylvia sarda-ի ենթատեսակ, բայց հետագայում հեղինակներն (Shirihai et al. 2001, Baerlein et al. 2006) առանձնացրին՝ հիմնվելով չափսերի, արտաքինի, երանգավորման, երգեցիկության, բացականչության, տեղաշարժի և մտԴՆԹ-ի զգալի տարբերությունների վրա։ Չնայած չափսերի և մարմնի կազմվածքի միջև տարբերությունները մեծ չեն, երանգավորման մեջ թռչունները շատ են տարբերվում, երգեցիկության մեջ զգալի տարբերություններ չկան, թռչունների տեղաշարժը հանդիսանում է բավականին ծանրակշիռ կետ՝ ի տարբերություն տաքսոնների միջև եղածի, անցկացված մոլեկուլային հետազոտությունների արդյունքները դեռևս շարունակում են մնալ չհրապարակված։ Այդ իսկ պատճառով քանի դեռ տաքսոնների Sylvia sarda balearica և Sylvia sarda sarda տեսակների միջև ավելի խորը հետազոտություններ չեն անցկացվել, չարժե դրանք համարել տաքսոնների առանձին տեսակներ[1]։ Տարածված է Բալեարյան կղզիներում՝ Իվիսայում, Ֆորմենտերայում, Մալյորկայում, Դրագոներայում և Կաբրերայում[2]։
Բալեարյան շիկահավ | |
Բալեարյան շիկահավ (արու) | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ենթակարգ | Երգեցիկ թռչուններ (Passeri) |
Վերնաընտանիք | Sylvioidea |
Ընտանիք | Շահրիկներ (Sylviidae) |
Ցեղ | Շիկահավեր (Sylvia) |
Տեսակ | Բալեարյան շիկահավ (S. balearica) |
Միջազգային անվանում | |
Sylvia balearica Jordans, 1913 | |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |