Արևելյան թև (Սպիտակ տուն, ԱՄՆ)
ԱՄՆ Սպիտակ տան համալիրի մաս, որը ԱՄՆ նախագահի նստավայրի արևելյան կողմում է / From Wikipedia, the free encyclopedia
Արևելյան թև, ԱՄՆ Սպիտակ տան երկհարկանի կառույց[1][2], գրասենյակային տարածք առաջին տիկնոջ և նրա անձնակազմի (այդ թվում` Սպիտակ տան սոցիալական քարտուղարի, Սպիտակ տան գրաֆիկայի և վայելչագրության գրասենյակի և նամակագրության անձնակազմի) համար։ Արևելյան թևում է նաև այցելուների մուտքը և Արևելյան սյունաշարը՝ միջանցքը, որը կապում է Արևելյան թևը պաշտոնական նստավայրի հետ։ Միջանցքի երկայնքով գտնվում է Սպիտակ տան ընտանեկան թատրոնը։ Սպիտակ տուն սոցիալական և զբոսաշրջող այցելուները սովորաբար մուտք են գործում Արևելյան թևով։ Արևելյան թևը կառուցվել է Նախագահական Արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի վերևում, որը բունկեր է` նախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում որպես ստորգետնյա ապահով ապաստարան և կապի կենտրոն ԱՄՆ նախագահի և կառավարության այլ անդամների համար[3]։
Տեսակ | wing? և գրասենյակային շենք |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Մասն է | Սպիտակ տուն |
Զբոսաշրջիկ այցելուների մուտքը դեպի Սպիտակ տուն փայտապատ նախասրահից է, որտեղ կախված են ԱՄՆ նախագահների և առաջին տիկնանց դիմանկարները։ Այցելուներն անցնում են Այգու սենյակով (անգլ.՝ Garden Room) և Արևելյան սյունասրահով, որտեղից բացվում է տեսարան դեպի Ժաքլին Քենեդու անունը կրող այգին, որից հետո` ընտանեկան թատրոնի կողքով դեպի Այցելուների ճեմասրահ։ Այնուհետև մտնում են առաջին հարկում գտնվող նստավայր[4]։