Արևելյան Կարոլինայի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Արևելյան Կարոլինայի համալսարան (անգլ.՝ East Carolina University, ECU), Ամերիկյան պետական համալսարան, որը գտնվում է Գրինվիլում, Հյուսիսային Կարոլինա։ Այն նահանգի արևելյան մասի ամենամեծ համալսարանն է և Հյուսիսային Կարոլինայի 3-րդ համալսարանը։ Համալսարանն ունի 27 391 ուսանող (2008)։ Համալսարանը ստեղծվել է Հյուսիսային Կարոլինայի Գլխավոր ասամբլեայի կողմից 1907 թվականի մարտի 8 -ին՝ որպես ուսուցիչների վերապատրաստման դպրոց։ Ուսուցումը սկսվեց 1909 թվականին։ Արևելյան Կարոլինայի համալսարանն իր ժամանակակից անվանումը ստացել է 1967 թվականին։ Պատմականորեն, առավել զարգացած ոլորտներն են կրթությունը, բուժքույրական գործը, բիզնեսը, երաժշտությունը, թատրոնը և բժշկությունը։ Ընդհանուր առմամբ, համալսարանը բակալավրի կոչում է տալիս ավելի քան 100 մասնագիտությունների գծով[8]։ Համալսարանն ունի 3 կամպուս՝ հիմնական կամպուսը գտնվում է Գրինվիլի պատմական կենտրոնում, բժշկական համալսարանը գտնվում է քաղաքի արևմտյան ծայրամասում, արևմտյան հետազոտական համալսարան, որը կառուցվել է Ամերիկայի ձայնի կայանի նախկին տարածքում։ Բացի այդ, համալսարանն ունի սպորտային համալիր (Ամերիկայի ֆուտբոլի թիմ - «East Carolina Pirates») և դաշտային կայան Նյու Հոլանդում (Հյուսիսային Կարոլինա)։ Համալսարանի ընդհանուր մակերեսը 567 հեկտար է։
Արևելյան Կարոլինայի համալսարան | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
Հիմնադրված է | 1907 |
Ընդհանուր անձնակազմ | 5850 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | Օուկ Ռիջի համալսարանների միություն, Կրթության ամերիկյան խորհուրդ[2], National Humanities Alliance?[3], Open Education Network?[4], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[5], American Association of State Colleges and Universities?[6] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[7] |
Երկիր | ԱՄՆ |
Հասցե | East 5th Street, Greenville, NC, 27858-4353[1] |
Կայք | ecu.edu(անգլ.) |
East Carolina University Վիքիպահեստում |