Արևադարձային տարի
From Wikipedia, the free encyclopedia
Արևադարձային տարի, ժամանակահատվածը, որի ընթացքում արեգակն ավարտում է մեկ տարվա եղանակների փոփոխության շրջանը (հայտի է նաև որպես արեգակնային տարի)։ Օրինակ, մի գարնանային գիշերահավասարից մինչև հաջորդ գարնանային գիշերահավասարը։ Անտիկ ժամանակներից աստղագետները կատարելագործել են արևադարձային տարվա սահմանումը։
Արևադարձային տարի է կոչվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում Արեգակի միջին արևադարձային լայնությունը մեծանում է 360°-ով[1]։
Արեգակնային համակարգում հաշվարկներ անելիս օգտագործում են 2 կարևոր հարթություն․
- Խավարածրի հարթությունը՝ Երկրի ուղեծրով սահմանափակված մակերեսը։
- Երկնային հասարակածը ընդգրկող մակերեսը։
Այս հարթությունները ունեն հատման գիծ։ Այդ գծի երկայնքով ուղղված, Երկրից դեպի Ձկներ համաստեղությունը ցույց տվող ուղղությունը գարնանային գիշերահավասարն է, որը նշանակվում է ♈ (Խոյ համաստեղության խորհրդանիշն է, որտեղ գտնվել է գարնանային գիշերահավասարի կետը հեռավոր անցյալում)։ Հակառակ ուղղությամբ՝ դեպի Կույսի համաստեղություն ուղղված է աշնանային գիշերահավասարը և նշանակվում է ♎ (Կշեռքի համաստեղության խորհրդանիշն է, որտեղ գտնվել է գիշերահավասարը հեռավոր անցյալում)։