Արջեր
From Wikipedia, the free encyclopedia
Արջեր (լատին․՝ Ursidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Աշխարհում հայտնի է 8, Հայաստանում՝ 1 տեսակ՝ գորշ արջը։ Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։ Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցելու և լողալու, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մորթի, ինչպես նաև՝ գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը և գրիզլին։ Զգայուն չեն մեղվային խայթոցների հանդեպ։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արջեր (այլ կիրառումներ)
Արջեր | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Վերնակարգ | Laurasiatheria |
Կարգ | Գիշատիչներ (Carnivora) |
Ենթակարգ | Caniformia |
Ինֆրակարգ | Arctoidea |
Վերնաընտանիք | Ursoidea |
Ընտանիք | Արջեր (Ursidae) Fischer, 1817 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |