Արհեստական բանականությունը առողջապահության ոլորտում
From Wikipedia, the free encyclopedia
Արհեստական բանականություն կամ ԱԲ (արհեստական ինտելեկտ) առողջապահության ոլորտում՝ բարդ ալգորիթմների և համակարգչային ծրագրերի օգտագործումն է բժշկական տվյալների վերլուծության մեջ։ Մասնավորապես, արհեստական բանականությունը համակարգչային ալգորիթմների կարողությունն է՝ մոտենալու եզրակացություններին առանց մարդու ուղղակի ներգործության։ Այն, ինչն առանձնացնում է արհեստական բանականության տեխնոլոգիաները առողջապահության ոլորտում օգտագործվող մյուս տեխնոլոգիաներից, դա տեղեկատվություն ստանալու, այն վերամշակելու և վերջնական օգտագործողին լավ արդյունք հասցնելու ունակությունն է։ Արհեստական բանականությունն անում է դա մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով։ Այս ալգորիթմները կարող են ճանաչել վարքագծի օրինակները և ստեղծել իրենց սեփական տրամաբանությունը։ Սխալների սահմանը նվազեցնելու համար անհրաժեշտ է, որ ալգորիթմները բազմիցս փորձարկված լինեն։ Արհեստական բանականության ալգորիթմները մարդկանցից տարբերվում են երկու ձևով.
ալգորիթմները բառացի են. եթե նպատակ եք դնում, ալգորիթմը այն հասկանում է հնստակ և չի կարող իրեն հարմարեցնել։
ալգորիթմները սև տուփեր են. ալգորիթմները կարող են կանխատեսել չափազանց ճշգրիտ, բայց ոչ պատճառը։
Առողջապահության ոլորտում արհեստական բանականության ծրագրերի հիմնական նպատակն է վերլուծել կանխարգելման կամ բուժման տեխնիկայի և հիվանդի արդյունքների միջև փոխհարաբերությունները։ ԱԻ ծրագրերը մշակվել և կիրառվել են այնպիսի պրակտիկաներում, ինչպիսիք են ախտորոշման գործընթացները, բուժման արձանագրության մշակումը, թմրամիջոցների մշակում, անհատականացված դեղամիջոցներ ու հիվանդների մոնիտորինգ և խնամք[1][2][2][3]։