Արդեններ
From Wikipedia, the free encyclopedia
Արդեններ (ֆր.՝ Ardennes, Ardenne, հոլ.՝ և լյուքս.՝ Ardennen, լատին․՝ Arduenna Silva), բարձրություն Բելգիայի հարավում, մասամբ Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում։ Հռենոսյան թերթաքարային լեռների վերջավորությունն է։ Միջին բարձրությունը 400 մ է, առավելագույնը՝ 694 մ, (Բոտրանժ լեռ)։ Կազմված է թերթաքարերից, ավազաքարերից, կրաքարերից։ Արդենների հյուսիսային լանջերն անտառազուրկ են, հարավում կան պտղատու այգիներ, հանդիպում են կեչու, եղևնու և կաղնու անտառներ։ Կան քարածխի և երկաթի հանքեր, հանքային աղբյուրներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդեններ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 8)։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արդեններ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Արդեններ, Տեսակ ...
Արդեններ | |
---|---|
Տեսակ | տարածաշրջան |
Երկիր | Բելգիա, Լյուքսեմբուրգ և Ֆրանսիա |
Վարչատարածք | Վալոնիա և Արդեններ |
Երկարություն | 389 կմ |
Լայնություն | 362 կմ |
Ամենաբարձր կետ | Սինյալ դը Բոտրանժ |
Մակերես | 76 422 կմ² |
Լեռնաշղթա | Հռենոսյան թերթաքարային լեռներ |
Անվանված է | Arduinna? և Ardenne? |
Փակել