Արդարության լեդի
From Wikipedia, the free encyclopedia
Արդարության լեդի կամ Յուստիցիա, դատական համակարգերում բարոյական ուժի այլաբանական անձնավորումն է։ Նրա աչքերը հիմնականում կապված են լինում, ձեռքերում նա հիմնականում բռնած է ունենում կշեռք և սուր։ Հաճախ հանդես է գալիս Պրուդենսիայի հետ միասին։ Արդարության լեդին ծագում է անտիկ հռոմեական արվեստի մեջ արդարության մարմնավորում Յուստիցիայից (նաև՝ Ջուստիտիա, Իվստիտիա կամ Իուստիտիա, լատին․՝ Iustitia, անգլ.՝ Justice), որը հունական դիցարանում Յուստիցիա աստվածուհին։
Արդարության լեդի | |
---|---|
Տեսակ | անձնավորում և հռոմեական դիցարանի աստվածություն |
Դիցաբանություն | Հռոմեական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Թեմիս և Դիկե |
Ասպարեզ | արդարություն և արդարադատություն |
Iustitia Վիքիպահեստում |
Արդարության լեդին ծագում է Յուստիցիայից, որը հռոմեական դիցաբանության մեջ արդարության աստվածուհին էր։ Յուստիցիան ներկայացվել է Օգոստոս կայսեր կողմից, և հետևաբար հռոմեական դիցարանում շատ հին աստվածություն չէ։ Յուստիցիան դարձել էր արդադատության առաքինության սիմվոլ, իսկ Տիբերիոս կայսեր կողմից կառուցվեց Յուստիցիայի տաճարը Հռոմում[1]։ Այս ամենի արդյունքում ցանկացած կայսր ցանկանում էր իր իշխանությունը ասոցացնել նրա աստվածության հետ․ Վեսպասիանոս կայսրը հատել է դրամներ, որոնց վրա պատկերված էր գահի վրա նստած աստվածուհին, իսկ դրամի վրա գրված էր «Iustitia Augusta»։ Նրանից հետո շատ այլ կայսրեր նույնպես օգտագործեցին այս պատկերը՝ իրենց արդարության պահապաններ ներկայացնելու համար։ Չնայած նրան, որ այն պաշտոնապես համարվում էր աստվածուհի և ուներ իր սեփական տաճարը և պաշտամունքի սրբավայրը Հռոմում, թվում է, որ ի սկզբանե այն ավելի շատ եղել է գեղարվեստական խորհրդանշական մարմնավորում, քան կրոնական իրական աստվածություն։