Արգենտինայի ազգային պարկերի ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Արգենտինայի ազգային պարկեր, 35 ազգային պարկերի ցանց Արգենտինայում։ Պարկերն ընդգրկում են շատ բազմազան տեղանքներ և կենսատոպներ` Բարիտու ազգային պարկից՝ Բոլիվիայի հյուսիսային սահմանի վրա, մինչև Հրո Երկիր ազգային պարկ` մայրցամաքի հարավում։ Ազգային պարկերի կառավարությունը իրենից ներկայացնում է գործակալություն, որը պահպանում ու կառավարում է դրանք, ինչպես նաև երկրի բնության հուշարձաններն ու ազգային արգելավայրերը[1]։
Ազգային պարկերի սպասարկման կենտրոնակայանը գտնվում է Բուենոս Այրեսում՝ Սանտա Ֆե պողոտայում։ Գրադարանը և տեղեկատվական կենտրոնները բաց են հանրության համար։ Կառավարությունը նաև ունի ազգային կոթողներ, ինչպիսին է՝ Jaramillo անտառը, ինչպես նաև բնական ու կրթական պաշարներ։