Արգելված քաղաք
From Wikipedia, the free encyclopedia
Արգելված քաղաք, Մին և Ցին դինաստիաների (1420-1912 թվականներ) կայսերական պալատ։ Այն գտնվում է Պեկինի կենտրոնում և ներառում է Պալատական թանգարանը։ Այն եղել է չինական կայսրերի և նրանց ընտանիքների բնակավայրը, ինչպես նաև Չինաստանի կառավարության ծիսակարգային և քաղաքական կենտրոն մոտ 500 տարի։ Կառուցվելով 1406-1420 թվականների ընթացքում՝ համալիրը բաղկացած է 980 շինություններից և կազմում է 72 հեկտար (ավելի քան 180 ակր) տարածք[1][2][3]։ Պալատական համալիրը չինական ավանդական ճարտարապետության օրինակ է[4] և իր ազդեցությունն է թողել Արևելյան Ասիայի և այլ վայրերի ճարտարապետության զարգացման վրա։ Արգելված քաղաքը Համաշխարհայի ժառանգության կազմում գրանցվել է 1987 թվականին[4], և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցվել է որպես աշխարհում դեռևս պահպանված հնագույն ամենամեծ փայտե համալիրը։ 1925 թվականից սկսած Արգելված քաղաքը Պալատական թանգարանի վերահսկողության տակ է գտնվում, որի արվեստի գործերի և նմուշների ընդարձակ հավաքածուն ներառում է Մին և Ցին դինաստիաների կառավարման ժամանակաշրջանը։ Թանգարանի նախկին հավաքածուի մի մասը այժմ գտնվում է Թայբեյի Ազգային պալատական թանգարանում։ Երկու թանգարաններն էլ ժառանգվել են նույն կառույցից, բայց բաժանվել են Չինական քաղաքացիական պատերազմից հետո։ Իր` տարեկան ավելի քան 14,6 միլիոն այցելուներով Պալատական թանգարանը աշխարհի՝ ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանների սանդղակում է[5]։ Արգելված քաղաքը կառուցվել է Յունլեի (հեծյալ կայսր), հավանաբար ընդարձակվել է հաջորդ կայսերական դինաստիայի ժամանակ։ Արգելված քաղաքն ունեցել է նաև ռազմական նշանակության։
Արգելված քաղաք | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Չինաստան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, ii, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1987 (11-րդ նստաշրջան) |
Համար | 439 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |