Արագվա (գյուղ)
գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամասում / From Wikipedia, the free encyclopedia
Արագվա կամ Արագովա/Արակովա (վրաց.՝ არაგვა), գյուղ Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում, Ախալքալաք–Բակարիանի խճուղու վրա, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս։ Գյուղը հիմնադրել են Էրզրումից, Արդահանից, Բաբերդից և նրանց շրջակա գյուղերից գաղթած հայերը 1829-1830-ական թվականներին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արագվա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||||
---|---|---|---|---|---|
Արագվա | |||||
არაგვა | |||||
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
Մխարե | Սամցխե-ՋավախքՍամցխե-Ջավախք | ||||
Մունիցիպալիտետ | Ախալքալաքի մունիցիպալիտետ | ||||
Գյուղապետ | Ղազարոս Ունանյան | ||||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||||
Խոսվող լեզուներ | հայերեն, ռուսերեն | ||||
Բնակչություն | 861[1] մարդ (2014) | ||||
Ազգային կազմ | Հայեր 99,1 % | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
|
Փակել
Գյուղը հիշատակվում է նաև այլ անվանումներով՝ Արագուա, Արակովա, Արագովա, Արագվա և այլն։
2014 թվականի տվյալներով գյուղի բնակչությունը կազմում է 861 մարդ[1], հայեր։
Գյուղում կա հայկական եկեղեցի՝ Սուրբ Գևորգը։