Արագոնյան թագ
From Wikipedia, the free encyclopedia
Արագոնյան թագ (Corona d'Aragónno, Corona d'Aragóno, Corona Aragonumno, Corona de Aragónno), Արագոնի թագավորի իշխանության ներքո գտնվող բազմաթիվ տիտղոսների ու պետությունների շարունակական միություն[1]։
Արագոնյան թագ Corona d'Aragónno Corona d'Aragóno Corona Aragonumno Corona de Aragónno | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | Պատմական երկիր | ||||
Ներառում է |
| ||||
Պետական լեզու | Պետական լեզուներ՝ | ||||
Պետական կարգ | composite monarchy? և սահմանափակ միապետություն | ||||
Օրենսդիր մարմին | General Courts of the Crown of Aragon?, Catalan Courts?, Corts Valencianes? և Aragonese Corts? | ||||
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի, սուննի իսլամ, Sephardic law and customs? և Հունական ուղղափառ եկեղեցի | ||||
Հիմնադրված է | հուլիսի 18, 1164 թ. |
Իր հզորության գագաթնակետին՝ 14-ից 15-րդ դարերում Արագոնյան թագը վերահսկում էր ժամանակակից Իսպանիայի արևելյան, Ֆրանսիայի հարավ-արևելյան հատված մեծ մասը, ինչպես նաև Միջերկրական ծովի հիմնական կղզիներն ու մայրցամաքային նանակալի տարածքները, որոնք տարածվում էին մինչև Հունաստան։
Թագը կազմող թագավորությունները քաղաքականապես միացված չէին, բայց միևնույն ժամանակ ենթարկվում էին թագավորի կամքին։ Ժամանակակից քաղաքական տերմինաբանությամբ կարելի է ասել, որ այդ պետական միավորումը գոյություն ուներ ավելի ճիշտ որպես համադաշնություն, քան թե միասնական պետություն։ Այս տեսանկյունից Արագոնյան թագը պետք չի շփոթել դրա կազմում եղած որևէ միավորի հետ, ինչպես օրինակ Արագոնի թագավորության հետ, որից էլ առաջացել է «համադաշնության» անվանումը։
1479 թվականին ձևավորվեց դինաստիական միություն Արագոնի թագի և Կաստիլիական թագի միջև, ինչի շնորհիվ ստեղծվեց այն, ինչը պետք է հետագայում կոչվեր Իսպանիայի թագավորություն։ Արագոնյան թագի տիտղոսը լրացուցիչ տիտղոսների շարքում իսպանական միապետների կողմից օգտագործվում էր մինչև 1716 թվականը, երբ Նուեվա Պլանտայի դեկրետով դրանք վերացվեցին, որպես իսպանական ժառանգության համար պատերազմում նախկին պետությունների՝ Արագոնի թագը կազմող պետությունների կողմից գահի հավակնորդին սատարելու հետևանք։