Արաբա-իսրայելական պատերազմ (1973)
From Wikipedia, the free encyclopedia
Արաբա-իսրայելական պատերազմ, Ահեղ դատաստանի պատերազմ կամ Յոմ Կիպուրի պատերազմ[10], 1973 թվականին Պաղեստինում և նրա հարակից շրջաններում Իսրայելի և արաբական պետությունների միջև տեղի ունեցած հերթական՝ թվով չորրորդ պատերազմ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաբա-իսրայելական պատերազմ (այլ կիրառումներ)
Արաբա-Իսրայելական պատերազմ (1973) | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արաբա-իսրայելական հակամարտություն | |||||||||||
իսրայելական զորքն անցնում է Սուեզի ջրանցքը | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Իսրայել | Սիրիա Եգիպտոս | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Գոլդա Մեյեր | Հաֆեզ ալ-Ասադ Անվար Սադաթ |
Պատերազմին մասնակցում էր մի կողմից՝ Իսրայելը, մյուս կողմից՝ Եգիպտոսը և Սիրիան։ Վերջիններին աջակցում էին 6 պետություններ՝ Իրաքը, Հորդանանը, Ալժիրը, Կուբան, Մարոկկոն և Թունիսը։ Իսրայելը զորքերի թիվը հասնում էր 400, Եգիպտոսինը՝ ավելի քան 700, Սիրիայինը՝ 150 հազար զինվորի։ Արաբական կողմից Իսրայելի դեմ պայքարող միացյալ զորքերի թիվը հասնում էր 100 հազարի։ Իսրայելը ռազմական տեխնիկայի քանակով արաբներին զիջում էր 2-3 անգամ։
Պատերազմն ավարտվեց Իսրայելի հաղթանակով։ Եգիպտական ճակատում նա վերահաստատեց իր իրավունքները Սինայի թերակղզու վրա, իսկ Սիրիայի դեպքում Իսրայելի հաղթանակը մասնակի էր. Գոլանի բարձունքներից սիրիական զորքերը կարողացան ազատագրել միայն նրա մայրաքաղաք ալ-Կունեյտրան և իր շրջակայքը[11]։