Ավստրալիայի խորհրդարան
Ավստրալիայի Համագործակցության օրենսդիր ճյուղ / From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիայի խորհրդարան, Ավստրալիական Միության բարձրագույն օրենսդիր մարմին։ Լինելով երկպալատ, Ավստրալիայի խորհրդարանը հիմնականում ձևավորված է Վեսթմինսթերյան ավանդույթի համաձայն, թեև կառուցվածքի և գործառույթների վրա մեծապես ազդել է ԱՄՆ փորձը (առաջին հերթին, ԱՄՆ Կոնգրեսի կառուցվածքը)։ Ավստրալիայի Սահմանադրության 1-ին գլխի 1-ին մասի համաձայն՝ երկրի խորհրդարան են մտնում Մեծ Բրիտանիայի թագուհին, Սենատը և Ներկայացուցիչների պալատը։
Ավստրալիայի խորհրդարան | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | Խորհրդարան և երկպալատ խորհրդարան |
Պատմություն | |
Հիմնադրված | հունվարի 1, 1901[1] |
Նստատեղեր | 227 |
aph.gov.au |
Խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, ներկայումս կազմված է 150 պատգամավորներից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է առանձին ընտրատարածք։ Խորհրդարանի տեղերի քանակը ֆիքսված չէ և կարող է փոխվել։ Օրինակ՝ 1993 թվականին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պալատում եղել է 147 տեղ, 1996 թվականին՝ 148 տեղ, իսկ 2001 թվականին՝ 150 տեղ։ Պալատի պատգամավորներն ընտրվում են 3 տարով՝ բացարձակ մեծամասնության մեծամասնական ընտրակարգով՝ երկկուսակցական նախընտրած (արտոնյալ) քվեարկությամբ։
Խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, բաղկացած է 76 անդամից՝ յուրաքանչյուր նահանգից 12 անդամով և յուրաքանչյուր մայրցամաքային տարածքից 2-ական անդամով։ Սենատորներն ընտրվում են համամասնական ընտրակարգի հիման վրա։