Ավստրալիայի բաց առաջնության կանանց զուգախաղ 2016
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիայի բաց առաջնության կանանց զուգախաղ 2016, թենիսի կանանց զուգախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2016 թվականի հունվարի 18-ից մինչև հունվարի 31-ը, Մելբուրնի «Melbourne Park» («Մելբուրն պարկ») համալիրում, Ավստրալիա։
2016 թվականի Ավստրալիայի բաց առաջնություն | ||||||
---|---|---|---|---|---|---|
Հաղթող | Մարտինա Հինգիս Սանիա Միրզա Անդրեա Հլավաչկովա Լյուսիա Հրադեցկա | |||||
Հաշիվ | 7–6(7–1), 6–3 | |||||
Մենախաղ | տղամարդիկ | կանայք | ||||
Զուգախաղ | տղամարդիկ | կանայք | խառը | |||
Բեթանի Մատեկ Սանդսը և Լյուսիա Շաֆարժովան նախորդ մրցաշարի հաղթողներն էին, սակայն մրցաշարից առաջ Շաֆարժովան հրաժարվել է մասնակցել մրցաշարին վիրուսային ինֆեկցիայի պատճառով։ Մատեկ Սանդսը խաղացել է Սաբինա Լիսիցկիի հետ զույգով և մրցաշարից դուրս մնացել երկրորդ շրջանում՝ պարտվելով Անաստասիա և Արինա Ռոդիոնովաներին։
Վերին դասակարգված Մարտինա Հինգիս-Սանիա Միրզա զույգը հաղանակ է տարել մրցաշարում, եզրափակիչում 7-6 (7-1), 6-3 հաշվով առավելության հասնելով Անդրեա Հլավաչկովայի և Լյուսիա Հրադեցկայի նկատմամբ։