Ավստրալիայի անվանում
From Wikipedia, the free encyclopedia
«Ավստրալիա» անվանում[1] (անգլ.՝ Australia, [əˈstɹæɪljə, -liə] ավստրալական անգլերեն[2]) օգտագործվում է Հարավային կիսագնդում մայրցամաքը նշելու համար, ինչպես նաև այդ մայրցամաքում գտնվող պետության ոչ պաշտոնական անվանումը (պետության պաշտոնական անվանումը «Ավստրալիական միություն» է)[3]։ Անունը գալիս է լատին․՝ austrālis («հարավային»)։ Մայրցամաքի անվանումը եվրոպացիների զարգացման ավելի քան 400-ամյա պատմության ընթացքում բազմիցս փոխվել է։ «Ավստրալիա» տերմինը, որպես մայրցամաքի պաշտոնական անվանում, առաջարկել է բրիտանացի ծովագնաց Մեթյու Ֆլինդերսը 1814 թվականին և հաստատվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից 1824 թվականին։
Ավստրալացիների խոսակցականում Ավստրալիային վերաբերելու համար օգտագործվում է Oz կոլոկվիալիզմը։ «Ավստրալիա» ածականը նշելու համար ավստրալացիները օգտագործում են Aussie բառը([ˈɒzi])։