Ավոկադոյի յուղ
ավոկադոյի ճզմումից ստացված ուտելի յուղ / From Wikipedia, the free encyclopedia
Ավոկադոյի յուղ, բուսական յուղ, ստանում են ավոկադոյի (լատին․՝ Persea americana) պտղամսից և ոչ՝ կորիզից[1]։ Օգտագործվում է սննդի մեջ։ Կիրառվում է կոսմետիկայի պատրաստման ժամանակ, դեղագործության մեջ։
Արագ փաստեր Ավոկադոյի յուղ, Տեսակ ...
Տեսակ | խառնուրդ |
---|---|
Ենթատեսակ | սննդամթերք, բուսական յուղ և չպնդացող յուղ |
Հիմնական | ավոկադո |
Avocado oil Վիքիպահեստում |
Փակել
Արտաքինից կանաչավուն կամ փայլուն զմրուխտ կանաչ գույնի է։ Գույնը պայմանավորված է քլորոֆիլների և կարոտինոիդների բարձր պարունակությամբ։
Ունի ավոկադոյի պտղի թույլ համ։ Որոշ տեսակներ ունենում են սնկի համ։ Լույսի ազդեցությամբ անմիջապես շագանակագույն երանգ է ստանում։ Զտելուց հետո ավոկադոյի յուղը հաճախ ստանում է բաց դեղին գույն։ Այն կրկնակի զտման միջոցով հնարավորինս սպիտակեցվում է, ստացվում է անհոտ յուղ կոսմետիկ նպատակներով օգտագործելու համար[2]։