Աստծո քաղաք
From Wikipedia, the free encyclopedia
«Աստծո քաղաքի մասին հեթանոսների դեմ» (լատին․՝ De Civitate Dei contra paganos), փիլիսոփա և աստվածաբան Օգոստինոս Երանելիի հիմնական աշխատություններից է, որտեղ նա ներկայացրել է պատմության փիլիսոփայության մանրամասն հայեցակարգը[1]։ Առաջին անգամ եվրոպական փիլիսոփայության մեջ աշխատությունը ուրվագծում է պատմական ժամանակի բարոյական առաջընթացի գաղափարները։
Աստծո քաղաք լատին․՝ De civitate Dei contra paganos, անգլ.՝ The City of God և ճապ.՝ 神の国 | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Օգոստինոս Երանելի |
Երկիր | Հռոմեական կայսրություն |
Բնագիր լեզու | լատիներեն |
De Civitate Dei |
«Աստծո քաղաքի մասին» աշխատությունը գրվել է 413-427 թվականներին[2], վեստգոթերի կողմից Հռոմի թալանումից մի քանի տարի անց։ Այս իրադարձությունը մեծ ազդեցություն ունեցավ Օգոստինոսի վրա, ով գրում էր, որ երկրային պետությունները անկայուն են և կարճատև՝ համեմատած հոգևոր միասնության հիման վրա ստեղծված համայնքների հետ։ Միևնույն ժամանակ, նա կարծում էր, որ աշխարհիկ պետական իշխանությունը տրված է մարդկանց ի վերուստ, որպեսզի աշխարհում գոնե ինչ-որ կարգուկանոն լինի, հետևաբար, « Աստծուն Աստծունը, կեսարին կեսարինը» սկզբունքի համաձայն մարդիկ պետք է ենթարկվեին օրինական տիրակալին։
Գրքի մեկ այլ կարևոր թեման է պայքարը հերետիկոսությունների դեմ։ Օգոստինոսը արդարացնում է հերետիկոսների դեմ կիրառվող ռեպրեսիվ միջոցները և ուղղափառ քրիստոնեության բռնի ընդունումը՝ այն նկարագրելով «Բռնի բեր [եկեղեցի]» արտահայտությամբ(լատին․՝ Coge intrare!)[3]։