Ասյա Ջաբբար
ալժիրցի գրող, կինոռեժիսոր / From Wikipedia, the free encyclopedia
Ասյա Ջաբբար (ֆր.՝ Assia Djebar, բերբեր.` ⴰⵙⵢⴰ ⴷⵊⴱⴰⵔ, իսկությամբ Ֆաթիմա Զոհրա Իմալաեն, ֆր.՝ Fatima-Zohra Imalayen, հունիսի 30, 1936(1936-06-30)[1][2], Շերշել, Ալժիր - փետրվարի 6, 2015(2015-02-06)[1][3][4][…], Փարիզի 19-րդ շրջան, Փարիզ[5]), ալժիրցի գրող և կինոռեժիսոր։ Նրա վեպերի հիմնական թեմաներն են Ալժիրյան պատերազմը և մուսուլման կնոջ իրավիճակը։
Ասյա Ջաբբար ֆր.՝ Assia Djebar | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1936(1936-06-30)[1][2] |
Ծննդավայր | Շերշել, Ալժիր |
Մահացել է | փետրվարի 6, 2015(2015-02-06)[1][3][4][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 19-րդ շրջան, Փարիզ[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[6] և Ալժիր |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Բարձրագույն նորմալ դպրոց, Լիցեյ Ֆենելոնա և École normale supérieure de jeunes filles |
Երկեր | Կինն առանց թաղման[7], Nowhere in my Father's House?[8], Ինձ պաշարող ձայները. իմ ֆրանկոֆոնիայի շուրջ[9], Սեր, երևակայություն[10] և Ալժիրցի կանայք իրենց բնակարանում[11] |
Մասնագիտություն | լեզվաբան, կինոռեժիսոր, պրոֆեսոր, թարգմանչուհի, գրող և պատմաբան |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան և Ալժիրի համալսարան |
Ամուսին | Մալեկ Ալլուլա |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիական ակադեմիայի 5-րդ տեղ |
Կուսակցություն | Աշխատավորների կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ֆրանսիական ակադեմիա[15] և Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[16] |
Ստորագրություն | |
Assia Djebar Վիքիպահեստում |
«Հաճախ նրա անունը կապված է կին գրողների շարժման հետ, որոնց վեպերը ակնհայտորեն կենտրոնացած են ալժիրցի կանանց տոհմաբանության ստեղծման վրա, քաղաքական դիրքորոշումը հակահայրապետական է և հակագաղութային[17]։ Համարվում է Հյուսիսային Աֆրիկայի ամենահայտնի և ամենաազդեցիկ գրողներից մեկը։ 2005 թվականի հունիսի 16-ին դարձել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ` դառնալով Մաղրիբի առաջին գրողը, ով հասել է նման ճանաչման։ Իր ստեղծագործությունների համար արժանացել է 1996 թվականի Նեյշտադի անվան միջազգային գրական մրցանակի[18]։