Աշխարհի լեզուներ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Երկիր մոլորակի վրա հաշվում են մոտ 7000 լեզու։ Սակայն այդ լեզուների մեծ մասը համարվում է մեռած։ Այսօր մոտ 400 լեզու համարվում է մեռնող լեզու։ Միջին վիճակագրական տվյալներով յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ մի լեզու «մահանում է»։ 40 լեզվով խոսում են Երկրի բնակիչների 2/3 մասը։ Երկիր մոլորակի բնակչության մեծ մասը խոսում է չինարենով, հնդկերենով, իսպաներենով, անգլերենով, արաբերենով, ռուսերենով, պորտուգալերենով։ Համեմատաբար լայն տարածում ունի ֆրանսերենը։
Իսկ ինչպե՞ս են լեզուները մահանում։ Առաջին հերթին պակասում են այդ լեզվով խոսողները։ Դրանք փոքր ցեղերն են, որոնք ձուլվում են ավելի մեծ ցեղերի հետ և դադարում են իրենց լեզվով հաղորդակցվելը։ Երկրորդ գործոնը հանդիսանում է այդ լեզվով գրավոր խոքի վերացումը։ Այս առումով խոցելի լեզուներ են համարվում Ավստրալիայի, Ամերիկայի, Հնդկաչինի, Աֆրիկայի բնիկների լեզուները։ 11-րդ դարում արդեն լեզուների մոտ կեսը արդեն համարվում էր մեռած։ Իսկ այսօր, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների, եվրոպական մոտ 50 լեզու համարվում է մեռնող։ Այսօր յուրահատուկ կարգավիճակ ունի լատիներենը։ Այն համարվում է մեռած լեզու, սակայն հանդիսանում է Վատիկանի պետական լեզուն։