Անրի Նավիե
From Wikipedia, the free encyclopedia
Կլոդ Լուի Մարի Անրի Նավիե (ֆր.՝ Claude Louis Marie Henri Navier, փետրվարի 10, 1785(1785-02-10)[1][2][3][…], Դիժոն - օգոստոսի 21, 1836(1836-08-21)[1][2][4][…], Փարիզ[5]), ֆրանսիացի ինժեներ և գիտնական։
Անրի Նավիե Henri Navier | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1785(1785-02-10)[1][2][3][…] Դիժոն |
Մահացել է | օգոստոսի 21, 1836(1836-08-21)[1][2][4][…] (51 տարեկան) Փարիզ[5] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Navier |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, տնտեսագետ, մաթեմատիկոս, engineer of the French Corps of Bridges and Roads, ճարտարագետ և քաղինժեներ |
Հաստատություն(ներ) | Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց և Պոլիտեխնիկական դպրոց |
Գործունեության ոլորտ | մեխանիկա |
Անդամակցություն | Փարիզի գիտափիլիսոփայական միություն և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Պոլիտեխնիկական դպրոց և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Գիտական ղեկավար | Ժոզեֆ Ֆուրիե |
Պարգևներ | |
Claude-Louis Navier Վիքիպահեստում |
Եղել է Ֆրանսիայի ԳԱ անդամ (1824)։ Կամուրջների և ճանապարհների դպրոցի (1820 թվականից) և Պոլիտեխնիկական դպրոցի (1831 թվականից) պրոֆեսոր։ Հայտնի է շինարարական մեխանիկայի, նյութերի դիմադրության և առաձգականության տեսության, հիդրավլիկայի և հիդրոմեխանիկայի բնագավռի աշխատանքներով։ Առաջինն է արտածել ուղիղ և կոր չորսուների կորացած առանցքի հավասարումը՝ ծռման դեպքում, հետագոտել է ուղղանկյուն թիթեղների ծռումը, տվել առաձգական մարմնի շարժման և հավասարակշռության ընդհանուր հավասարումները, մշակել կախովի կամուրջների վերլուծական հաշվարկման մեթոդը, ստացել անսեղմելի մածուցիկ հեղուկի շարժման հավասարումները(Նավիե-Ստոքսի հավասարում)։ Հեղինակ է մեխանիկայի մի շարք դասագրքերի, ինչպես նաե նյութերի դիմադրության դասընթացի, որը տարիներ շարունակ եղել է ինժեներ-շինարարների և մեքենաշինարարների հիմնական ձեռնարկը։