Անրի Լեբեգ
From Wikipedia, the free encyclopedia
Անրի Լեոն Լեբեգ (ֆր.՝ Henri-Léon Lebesgue, հունիսի 28, 1875(1875-06-28)[1][2][3][…], Բովե - հուլիսի 26, 1941(1941-07-26)[1][2][3][…], Փարիզ, Փարիզի շրջան), ֆրանսիացի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1922), Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1930)։ 1910–21-ին Փարիզի համալսարանի, իսկ 1921-ից Քոլեժ դը Ֆրանսի պրոֆեսոր։ Իրական փոփոխականի ֆունկցիաների արդի տեսության հիմնադիրներից է։
Արագ փաստեր Անրի Լեբեգֆր.՝ Henri-Léon Lebesgue, Ծնվել է ...
Անրի Լեբեգ ֆր.՝ Henri-Léon Lebesgue | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1875(1875-06-28)[1][2][3][…] Բովե |
Մահացել է | հուլիսի 26, 1941(1941-07-26)[1][2][3][…] (66 տարեկան) Փարիզ, Փարիզի շրջան |
Գերեզման | Q73663612?[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Պուատիեի համալսարան[5], Կոլեժ դե Ֆրանս[6], Փարիզի համալսարան[5] և Ռենի համալսարան[5] |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական անալիզ, ֆունկցիոնալ վերլուծություն և մաթեմատիկական անալիզ |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Բարձրագույն նորմալ դպրոց, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Սենտ-Լուիսի լիցեյ |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][7] |
Գիտական ղեկավար | Էմիլ Բորել[8] |
Եղել է գիտական ղեկավար | Պոլ Մոնտել[9], Zygmunt Janiszewski?[10], Georges de Rham?[11], André Marchaud?[12] և Florin Vasilesco?[12] |
Հայտնի աշակերտներ | Առնո Դանժուա և Louis Antoine?[13] |
Պարգևներ | |
Henri-Léon Lebesgue Վիքիպահեստում |
Փակել
Հիմնական վաստակը չափելի ֆունկցիա հասկացության, չափի տեսության և ինտեգրալի նոր գաղափարի ստեղծումն է (տես Լեբեգի ինտեգրալ), որը հիմնված է չափի տեսության վրա և հնարավորություն է ընձեռում ինտեգրել ֆունկցիաների անհամեմատ ավելի լայն դաս։ Ֆունկցիաների անալիտիկ ներկայացման վերաբերյալ հետազոտություններով նպաստել է ֆունկցիաների նկարագրական տեսության ստեղծմանը։