Անտոնիու Պառեյրասի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Անտոնիու Պառեյրասի թանգարան (պորտուգալերեն՝ Museu Antônio Parreiras (MAP)), Բրազիլիայի Նիտերոյ քաղաքում գործող պետական թանգարան, որը նվիրված է բրազիլացի մեծ նկարիչներից մեկի՝ Անտոնիու Պառեյրասի (1860-1937) հիշատակի ու ստեղծագործությունների պահպանությանը[1]։ Բաղկացած է այդ մեծ նկարչին ու նրա ընտանիքին պատկանած երեք շինություններից և այգուց, որոնք ընդհանուր առմամբ ունեն մոտավորապես հինգ հազար քառակուսի մետր մակերես։ Նկարչական աշխատանքների ցուցադրման նպատակով օգտագործվում է հազար քառակուսի մետրը։ Ընդ որում, թեև հիմնական ուշադրությունը հատկացված է Պառեյրասին, սակայն նրա աշխատանքներից զատ՝ ցուցադրված են նաև այլ նկարիչների ստեղծագործություններ։
Արագ փաստեր Անտոնիու Պառեյրասի թանգարան, Տեսակ ...
Անտոնիու Պառեյրասի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Բրազիլիա |
Տեղագրություն | Նիտերոյ |
Հիմնադրվել է | հունվարի 21, 1942 |
Կայք | museuantonioparreiras.rj.gov.br |
Փակել