Աննա Ֆրանկ
From Wikipedia, the free encyclopedia
Աննա Ֆրանկ (գերմ.՝ Anne Frank, հունիսի 12, 1929(1929-06-12)[1][2][3][…], , Ֆրանկֆուրտ, Վայմարյան Հանրապետություն[4][5] - փետրվար 1945[6][7][8], Բերգեն-Բելզեն, Նացիստական Գերմանիա[5]), ծագումով հրեա, գերմանացի աղջիկ, ով Հիտլերի իշխանության գալուց հետո ընտանիքով թաքնվել է Հոլանդիայում։
Աննա Ֆրանկ Anne Frank | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1929(1929-06-12)[1][2][3][…] |
Ծննդավայր | , Ֆրանկֆուրտ, Վայմարյան Հանրապետություն[4][5] |
Մահացել է | փետրվար 1945[6][7][8] (15 տարեկան) |
Մահվան վայր | Բերգեն-Բելզեն, Նացիստական Գերմանիա[5] |
Գերեզման | Բերգեն-Բելզեն |
Քաղաքացիություն | Նացիստական Գերմանիա[9], առանց քաղաքացիության[10] և Վայմարյան Հանրապետություն |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | ռեֆորմիստական հրեականություն |
Կրթություն | 6th Montessori School Anne Frank? |
Երկեր | Աննա Ֆրանկի օրագիրը և Tales from the Secret Annex? |
Մասնագիտություն | օրագրի հեղինակ և գրող |
Աշխատանք | Աննա Ֆրանկի օրագիրը |
Ծնողներ | հայր՝ Օտտո Հենրիխ Ֆրանկ մայր՝ Էդիտ Ֆրանկ Հոլենդեր |
Կայք | annefrank.org |
Ստորագրություն | |
Anne Frank Վիքիպահեստում |
Հայտնի է ֆաշիզմը նկարագրող իր օրագրով («Աննա Ֆրանկի օրագիրը»), որտեղ նա գրել է ֆաշիզմի դաժան հետևանքների մասին։ Գրվածքը թարգմանվել է 70 լեզուներով, ներառյալ հայերեն։
Ծնվելով Ֆրանկֆուրտում՝ նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Ամստերդամի մոտակայքում՝ այնտեղ տեղափոխվելով իր ընտանիքի հետ չորս տարեկան հասակում, երբ նացիստներն իշխանության անցան Գերմանիայում։ Նա կորցրել է իր քաղաքացիությունը 1941 թվականին՝ դառնալով քաղաքացություն չունեցող անձ։ 1940 թվականի մայիսից գերմանական օկուպացիայի արդյունքում Ֆրանկները պաշարված էին Ամստերդամում։ Քանի որ 1942 թվականին հրեա բնակչության նկատմամբ հետապնդումը աճեց, Ֆրանկները թաքնվեցին Աննայի հոր՝ Օտտո Ֆրանկի աշխատավայրում՝ գրապահարանի հետևում առկա թաքստոցում։ Այդ ժամանակից սկսած մինչև 1944 թվականի օգոստոս ամսին գեստապոյի կողմից ձերբակալությունը Աննան պահում էր օրագիր, որը ստացել էր որպես ծննդյան նվեր և կանոնավոր կերպով լրացնում էր այն։ Ձերբակալությունից հետո Ֆրանկները տեղափոխվեցին համակենտրոնացման ճամբար։ 1944 թվականի հոկտեմբերին կամ նոյեմբերին Աննան և իր քույրը՝ Մարգոտը, Աուշվիցից տեղափոխվեցին Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբար, որտեղ մի քանի ամիս անց նրանք մահացան։ Սկզբնապես, համաձայն Կարմիր խաչի գնահատումների, նրանց մահվան պաշտոնական ամսաթիվը համարվում էր մարտի 31-ը, բայց Աննա Ֆրանկի տան 2015 թվականին կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ավելի հավանական է, որ նրանք փետրվարին են մահացել։
Օտտոն՝ Ֆրանկներից միակ ողջ մնացածը, պատերազմից հետո վերադառնալով Ամստերդամ, պարզեց, որ Աննայի օրագիրը պահվել է իր քարտուղարուհու՝ Միեփ Գեսի կողմից, և նրա ջանքերի արդյունքում 1947 թվականին այն հրատարակվեց։ Այն իր նախնական հոլանդերեն տարբերակից թարգմանվել և առաջին անգամ հրատարակվել է անգլերեն 1952 թվականին «Մի երիտասարդ աղջկա օրագիր» վերնագրով և դրանից հետո թարգմանվել է ավելի քան 70 լեզուներով։