Աննա Պավլովնա
From Wikipedia, the free encyclopedia
Աննա Պավլովնա (հունվարի 18, 1795(1795-01-18)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - մարտի 1, 1865(1865-03-01)[1][4][5][…], Հաագա, Նիդերլանդներ[1]), Պավել I-ի և Մարիա Ֆյոդորովնայի վեցերորդ դուստրը, Ալեքսանդր I և Նիկոլայ I կայսրերի քույրը, Նիդերլանդների թագուհին, Վիլլեմ II-ի կինը, Լյուքսեմբուրգի հռչակավոր դքսուհի։
Աննա Պավլովնա | |
---|---|
Ծնվել է՝ | հունվարի 18, 1795(1795-01-18)[1][2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է՝ | մարտի 1, 1865(1865-03-01)[1][4][5][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Հաագա, Նիդերլանդներ[1] |
Նիևե կերկ | |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Տոհմ | Հոլշտեյն-Գոտրոպ-Ռոմանով |
նկարչուհի և գծանկարիչ | |
Հայր | Պավել I[1] |
Մայր | Մարիա Ֆեոդորովնա[1] |
Երեխաներ | Վիլհելմ III Լյուքսեմբուրգցի, Prince Alexander of the Netherlands?, Prince Hendrik of the Netherlands?, Prince Ernest Casimir of the Netherlands?[2] և Princess Sophie of the Netherlands? |
Հավատք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Պարգևներ |
Հռչակավոր իշխանուհի Աննա Պավլովնան ծնվել է իր տատիկի՝ Եկատերինա II-ի կառավարման վերջին տարիներին։ Վեց տարեկան հասակում կորցրել է հորը, ստացել է տնային ուսուցում կայսերական երեխաների տնային դաստիարակչուհի կոմսուհի Լիվենի, իր ավագ քրոջ՝ հռչակավոր իշխանուհի Եկատերինա Պավլովնայի և իր մոր անմիջական հսկողության տակ։ Իր մոր հետ մտերիմ է եղել և վերջինիս հետ նամակագրություն վարել մինչև նրա մահը՝ 1828 թվականը։ 1810 թվականին Աննայի ձեռքը խնդրել էր ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտը, սակայն վերջինս մերժվել է։
1816 թվականին Աննան իր քրոջ՝ Եկատերինայի հորդորով ամուսնացել է Նիդեռլանդների թագավոր Վիլհելմ I-ի որդի ու ժառանգորդ արքայազն Վիլհելմ Օրանսկիի հետ։ Նոր թագաժառանգ Արքայադուստրը տեղափոխվել է Բրյուսել , որտեղ ամուսիններն ապրել են մինչև Նիդեռլանդներից Բելգիայի անկախության հռչակումը, որը տեղի է ունեցել 1830 թվականին։ Նրանց ամուսնությունից ծնվել է չորս որդի և մեկ դուստր։ 1840 թվականին Վիլհելմ I-ը հրաժարվել է գահից և ամուսինները դարձել են նոր թագավորական զույգ։ Վիլհելմ II-ի կառավարումը կարճ էր։ Նա մահացավ 1849 թվականին՝ թողնելով ընտանիքին հսկայական պարտքերի մեջ։ Իր ողջ կյանքի ընթացքում Աննա Պավլովնան զբաղվել է բարեգործությամբ։ Մահացել է 1865 թվականին՝ ավելի երկար ապրելով իր բոլոր եղբայրներից ու քույրերից։