Անժելիկա Հյուսթոն
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Անժելիկա Հյուսթոն (անգլ.՝ Anjelica Susan Huston[5], հուլիսի 8, 1951(1951-07-08)[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր[7], նախկին ֆոտոմոդել է, ռեժիսոր Ջոն Հյուսթոնի դուստրը[8][9]։
Անժելիկա Հյուսթոն | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Anjelica Huston |
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 8, 1951(1951-07-08)[1][2][3][…] (72 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Ազգություն՝ | ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, դերասանուհի, ձայնային դերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասանուհի և ինքնակենսագիր |
Կարիերա՝ | 1967 — մինչ մեր օրերը |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001378 |
Մեծ հռչակ է ձեռք բերել, կերտելով Մարտիշա Ադամսի դերը՝ Ադամսների ընտանիքը ֆիլմում։ Ծնվել է Սանտա Մոնիկայում, Կալիֆորնիայում։ Մանկությունը անց է կացրել Իռլանդիայում և Անգլիայում։ Նկարահանվել է Հավերժական սիրո պատմություն ֆիլմում։ «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի է արժանացել «Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում» անվանակարգում՝ իր հոր նկարահանած «Prizzi's Honor» (1985) ֆիլմում տպավորիչ դերակատարումով հանդես գալու համար[10]։ Բացի այդ, «Ոսկե գլոբուս» և Satellite մրցանակներ է ստացել «Երկաթե ծնոտներով հրեշտակները» («Iron Jawed Angels») հեռուստասերիալում (2005 թ.) լավագույն դերակատարման համար։ Թե՛ որպես դերասանուհի, թե՛ որպես կինոռեժիսոր ու պրոդյուսեր՝ բազմիցս առաջադրվել է ամենատարբեր մրցանակների, այդ թվում՝ «Էմմի»-ի և BAFTA-ի։
Անժելիկա Հյուսթոնն իր ուժերը փորձել է նաև գրականության ասպարեզում և արդեն հեղինակել ու հրատարակել է երկու գիրք՝ A Story Lately Told (2013) և Watch Me (2014):