Անելիզ Միխել
From Wikipedia, the free encyclopedia
Աննա-Էլիզաբեթ Միխել (գերմ.՝ Anna Elisabeth Michel առավել հայտնի իբրև Անելիզ Միխել, գերմ.՝ Anna Elisabeth Michel; սեպտեմբերի 21, 1952(1952-09-21)[1][2], Լայբլֆինգ, Շտրաուբինգ Բոգեն, Ստորին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն - հուլիսի 1, 1976(1976-07-01)[3], Մայնի Կլինգենբերգ, Միլտենբերգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5][6]), գերմանուհի, ով մահացել է էկզորսիզմի ծեսի անցկացումից հետո։ Առաջին ցնցումը Միխելն ունեցել է 17 տարեկանում, որից հետո իր մոտ ախտորոշվում է պարբերական էպիլեպսիա։ Չնայած բուժում ստանալուն՝ աղջկա վիճակը գնալով վատթարանում էր և ի վերջո նկատվում են հոգեբանական խանգարման համախտանիշներ։ 20 տարեկանում նա արդեն չէր հանդուրժում կրոնական և եկեղեցական տարբեր իրեր և սկսում է ինչ-որ «ձայներ լսել»։ Միխելն ու իր ընտանիքը մտածում են, որ նա դիվահարված է, և դիմում են կաթոլիկ եկեղեցու քահանայի, որպեսզի վերջինս անցկացնի էկզորսիզմի սեանս, որը տևում է մոտ 10 ամիս։ Սկզբում նրանց մերժում են, սակայն որոշ ժամանակ անց 2 քահանա այդ արարողությունը անցկացնելու թույլտվություն են ստանում տեղի եպիսկոպոսից։ 1976 թվականի հունիսին Միխելը մահանում է ջրազրկումից և հյուծվածությունից, քանի որ երկար ժամանակ հրաժարվում էր և՛ ուտելիքից, և՛ ջրից։ Միխելի մահից հետո նրա ծնողները և 2 քահանաները մեղադրվում են անգործության և անզգուշության մեջ։ Տարբեր վարկածներից հետո ի վերջո որոշվում է բոլոր մեղադյալներին ազտազրկել պայմանական 3 տարի ժամկետով[7] Միխելի պատմությունը ընկած է տարբեր արվեստի ստեղծագործությունների հիմքում, ինչպիսին է օրինակ՝ «Էմիլի Ռոուզի 6 դեմոնները»[7] սարսափ ֆիլմը։
Անելիզ Միխել գերմ.՝ Anna Elisabeth Michel | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1952(1952-09-21)[1][2] |
Ծննդավայր | Լայբլֆինգ, Շտրաուբինգ Բոգեն, Ստորին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Մահացել է | հուլիսի 1, 1976(1976-07-01)[3] (23 տարեկան) |
Մահվան վայր | Մայնի Կլինգենբերգ, Միլտենբերգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5][6] |
Քաղաքացիություն | Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն և Գերմանիա[2] |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Gymnasium? և JMU |
Մասնագիտություն | ուսանող և ավագ դպրոցի աշակերտ |
Anneliese Michel Վիքիպահեստում |