Անդորրայի զինանշան
From Wikipedia, the free encyclopedia
Անդորրայի զինանշանը (կատալոներեն՝ Escut d'Andorra) ունի վահանի ձև և բաժանված է 4 քառորդամասերի։ Առաջին քարորդամասի վրա պատկերված է Ուրգելի եպիսկոպոսի նշանը, երկրորդի վրա՝ Ֆուայի կոմսի զինանշանը, երրորդի վրա՝ Կատալոնիայի զինանշանը և չորրորդի վրա՝ Բեառնի կոմսության նշանը։ Ոչ պաշտոնական ձևով օգտագործվել է միջնադարից սկսած, բայց որպես պաշտոնական զինանշան ընդունվել է 1993 թվականին՝ նոր սահմանադրությամբ։ Զինանշանը պատկերված է Անդորրայի դրոշի վրա[1]։
Արագ փաստեր Մանրամասնություններ, Հաստատված ...
Մանրամասնություններ | |
---|---|
Հաստատված | 1993 (պաշտոնական) |
Վահան | Առաջին քառորդամաս՝ կարմիր, խաչված ասա և ոսկեգույն խույր, իսկ գծերը՝ արծաթագույն (Ուրգելի եպիսկոպոսի նշանը)։ Երկրորդ քառորդամաս՝ ոսկեգույն՝ երեք կարմիր զուահեռ գծերով (Ֆուայի կոմսի զինանշանը)։ Երրորդ քառորդամաս՝ ոսկեգույն՝ չորս կարմիր գծերով (Կատալոնիայի զինանշանը)։ Չորրորդ քառորդամաս՝ ոսկեգույնի մեջ երկու կարմիր կովեր (Բեառնի կոմսության նշանը)։ |
Կարգախոս | Virtus Unita Fortior («Միավորված առաքինությունն ավելի ուժեղ է») |
Փակել