Անգլո-իռլանդական պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Անգլո-իռլանդական պայմանագիր կամ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միջև կնքված պայմանագրի հոդվածներ (անգլ.՝ Articles of Agreement for a Treaty Between Great Britain and Ireland), Մեծ Բրիտանիայի և ինքնահռչակած Իռլանդիայի Միացյալ Թագավորության ներկայացուցիչների միջև Իռլանդիայի անկախության պատերազմի ավարտի մասին պայմանագիր։ Պայմանագիրը ստեղծել է ինքնավար դոմինիոն՝ Իռլանդական ազատ պետություն Բրիտանական կայսրության կազմում, պայմանով, որ Հյուսիսային Իռլանդիան, որը ստեղծվել էր 1920 թվականի Հոմրուլի մասին չորրորդ հոդվածի, ցանկության դեպքում կարող է դուրս գալ կազմից։
Պայմանագիրը ստորագրվել է Լոնդոնում, 1921 թվականի դեկտեմբերի 6-ին, Բրիտանական կառավարության ներկայացուցիչների կողմից` Դեյվիդ Լլոյդ Ջորջի գլխավորությամբ, և Իռլանդիայի Հանրապետության դեսպանների կողմից՝ Արտաքին գործերի նախարար Արթուր Գրիֆիթի ղեկավարությամբ։ Պայմանագրի համաձայն, դրանից հետո այն պետք է վավերացվեր Մեծ Բրիտանիայի խորհրդարանի և Հարավային Իռլանդիայի համայնքների պալատի կողմից, որի քվեարկությանը մասնակցել է նաև Իռլանդիայի Հանրապետության պառլամենտը՝ Դոյլ Էրենը (Dáil anireann): Չնայած պայմանագիրը աջակցություն է ստացել բոլոր երեք խորհրդարաններում, վայց Շինն Ֆեյնը պառակտություն է մտցրել քվեարկության ժամանակ, ինչը հանգեցրել է քաղաքացիական պատերազմի, որն ավարտվել է պայմանագրի կողմնակիցների հաղթանակով։ 1922 թվականի դեկտեմբերի 6-ին հռչակվել է Իռլանդիայի ազատ պետության ստեղծումը։