Անգլիայի նվաճումը նորմանների կողմից
From Wikipedia, the free encyclopedia
Նորմանական նվաճում, Նորմանդիայի հերցոգ Վիլհելմ I Նվաճողի գլխավորությամբ նորմանների ներխուժում Անգլիա ու դրան հաջորդած երկրի հպատակեցում։
1066 թվականին նորմանները հաղթանակ տարան Հասթինգսի ճակատամարտում, և Վիլհելմը դարձավ Անգլիայի թագավոր։ Նրանք հաստատվեցին Անգլիայում, երբ 1070-1075 թվականներին ֆեոդալ հասարակարգը հպատակվեց նոր թագավորին[1]։ Անգլիայում հաստատվեցին ֆեոդալական կարգեր։ Ստեղծվեց կենտրոնացված պետություն՝ թագավորական մեծ իշխանությամբ։ Նոր կազմավորված իշխանությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց դեպի Եվրոպական քաղաքակրթություն, իսկ Սկանդինավիայի հետ երբեմնի ավանդական հարաբերությունները սառեցին[2]։ Նվաճումը մեծ ազդեցություն ունեցավ նաև մշակույթի և խոսակցական լեզվի վրա։ Արդյունքում, հյուսիս-ֆրանսիական պետական և սոցիալական համակարգերի հարմարեցումը Անգլիական ավանդական համակարգին՝ ստեղծեց անգլո-նորմանական միապետություն, որը գոյատևեց մինչև XII դարի կեսերը և դարձավ միջնադարյան անգլիական պետականության հիմքը[3]։