Անա դե Մենդոսա
իսպանացի արիսոկրատուհի / From Wikipedia, the free encyclopedia
Անա դե Մենդոսա, Էբոլիի արքայադուստր (իսպ.՝ Ana de Mendoza de la Cerda, princesa de Éboli, հունիսի 29, 1540, Սիֆուենտես, Գվադալախարա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա - փետրվարի 2, 1592(1592-02-02)[1][2][3][…], Պաստրանա, Գվադալախարա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), 16-րդ դարի իսպանացի արիսոկրատուհի, որը, չնայած մեկ աչքի բացակայությանը, հայտնի է եղել իր գեղեցկությամբ։ Նրա ճակատագիրը Յոհան Ֆրիդրիխ Շիլլերին ոգեշնչել է «Դոն Կառլոս» դրամայում ստեղծելու նենգ գեղեցկուհու կերպարը, որը պատմական նախատիպի հետ շատ քիչ ընդհանրություններ ունի։
Անա դե Մենդոսա իսպ.՝ Ana de Mendoza de la Cerda, princesa de Éboli, condesa de Mélito y duquesa de Pastrana | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | հունիսի 29, 1540 |
Ծննդավայր | Սիֆուենտես, Գվադալախարա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա |
Վախճանի օր | փետրվարի 2, 1592(1592-02-02)[1][2][3][…] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Պաստրանա, Գվադալախարա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա |
Դինաստիա | House of Mendoza? |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Հայր | Diego Hurtado de Mendoza y de la Cerda? |
Մայր | Doña Catalina de Silva y Andrade, Condesa de Cifuentes?[4] |
Ամուսին | Ruy Gómez de Silva? |
Զավակներ | Ana Gómez de Silva y de Mendoza? և Diego de Silva y Mendoza?[4] |
13 տարեկան հասակում նրա ծնողները համաձայնագիր են կնքել, ըստ որի նա պետք է ամուսնանար Իսպանիայի ապագա թագավոր Ֆիլիպ II-ի հովանավորյալ Գոմեշ դե Սիլվայի հետ։ Այդ ամուսնությունից Անա դե Մենդոսան ունեցավ 10 երեխա, որոնցից չորսը մահացան մանուկ հասակում։ 1573 թվականին՝ ամուսնու մահից հետո, նա շարունակեց ակտիվ աշխարհիկ կյանքը պալատում, որտեղ նրա հետաքրքրությունները (ավելի շուտ քաղաքական, քան սիրային) կապված էին թագավորի մտերիմ օգնականներից մեկի՝ Անտոնիո Պերեսի հետ։ Պերեսի հետ մեղադրվելով սպանության մասնակցության մեջ՝ 1579 թվականին ձերբակալվել է։ Սանտորկասի բանտում սկզբնական բանտարկությունից հետո տեղափոխվել է տնային կալանքի Պաստրանայի իր պալատում, որտեղ էլ հիվանդությունից մահացել է։
Լինելով կրոնասեր կին՝ Էբոլիի արքայադուստրը Պաստրանայում կառուցել է մի շարք վանքեր, որոնցից մեկը հետագայում հրավիրել է կանոնականացված Թերեզա Ավիլացուն։