Անասազի
From Wikipedia, the free encyclopedia
Անասազի կամ պուեբլոյի նախորդներ, հնդկացիական նախապատմական քաղաքակրթություն, որ գոյություն է ունեցել ներկայիս ԱՄՆ-ի հարավարևմտյան տարածքում, որ հայտնի է Չորս անկյուններ անունով (Կոլորադո, Յուտա, Արիզոնա և Նյու Մեքսիկո նահանգներ)։ Անասազի մշակույթին բնորոշ է եղել խեցեղենի և բնակարան կառուցելու ինքնատիպ ոճը։
Մինչ օրս էլ հնագետների շրջանում շարունակվում է անասազիի ծագման ժամանակաշրջանի շուրջ վեճը, սակայն ներկայումս գիտնականները գրեթե համամիտ են այն տեսակետին, որ մշակույթը սկզբնավորվել է մոտավորապես մ. թ. ա. 12-րդ դարում։ Սկսած ամենավաղ պեղումներից` մասնագետները ենթադրել են, որ հին պուեբլոները եղել են ժամանակակից պուեբլոների նախնիները[1]։ Մինչ օրս մեզ է հասել բնակավայր` Տաոս Պուեբլոն, որ 1.000 տարի առաջ բնակեցված է եղել պուեբլոներով։ Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։