Այվենհո
From Wikipedia, the free encyclopedia
«Այվենհո» (անգլ.՝ Ivanhoe), առաջին պատմական վեպերից մեկը։ Հրատարակվել է 1819 թվականին, որպես «Ուևերլիի» հեղինակի ստեղծագործություն (ինչպես հետագայում պարզվեց՝ Վալտեր Սքոթի)։ 19-րդ դարում ճանաչվեց որպես արկածային գրականության դասական։ Այդ ժամանակների համար գրքի վաճառքը չտեսնված էր՝ առաջին տասը հազար տպաքանակը վաճառվեց երկու շաբաթից քիչ ժամանակահատվածում[1]։ Վեպի հաջողությունը առաջ բերեց միջին դարերի նկատմամբ ռոմանտիկ հետաքրքրասիրություն։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այվենհո (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Այվենհոանգլ.՝ Ivanhoe, Ենթավերնագիր ...
Այվենհո անգլ.՝ Ivanhoe | |
---|---|
Ենթավերնագիր | A Romance |
Հեղինակ | Վալտեր Սքոթ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Wilfred of Ivanhoe?, Front de Boeuf?, Isaac of York?, Rebecca the Jewess?, Lady Rowena?, Brian de Bois-Guilbert?, Cedric of Rotherwood?, Lord Athelstane? և Le Noir Faineant? |
Ստեղծման տարեթիվ | 1819 |
Նկարագրում է | Ivanhoe universe? |
Շարք | Ուևերլիի |
Նախորդ | Լեգենդ Մոնտրոզի մասին |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Constable & Robinson |
Հրատարակման տարեթիվ | դեկտեմբերի 20, 1819 |
Ivanhoe Վիքիպահեստում |
Փակել
Այվենհոն Վալտեր Սքոթի առաջին վեպն է, որի գործողությունները տեղի են ունենում Շոտլանդիայի սահմաններից դուրս։ Իրադարձությունները վերաբերում են 1194 թվականին՝ Հաստինգսի ճակատամարտից 128 տարի անց, որի արդյունքում սաքսերը նվաճվեցին նորմանների կողմից։