Այան Հիրսի Ալի
From Wikipedia, the free encyclopedia
Այան Հիրսի Ալի (անգլ.՝ Ayaan Hirsi Ali, նոյեմբերի 13, 1969(1969-11-13)[1][2][3][…], Մոգադիշո, Սոմալի[4]), սոմալիական ծագումով հոլանդա-ամերիկացի ֆեմինիստ, գրող և իրավապաշտպան։
Այան Հիրսի Ալի | |
Կուսակցություն՝ | Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն և Labour Party? |
---|---|
Կրթություն՝ | Լեյդենի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ակտիվիստ, սցենարիստ, լրագրող, գիտնական և գրող |
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 13, 1969(1969-11-13)[1][2][3][…] (54 տարեկան) |
Ծննդավայր | Մոգադիշո, Սոմալի[4] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն և ԱՄՆ |
Հայր | Հիրսի Մագան Իսե |
Ամուսին | Նիլ Ֆերգյուսոն |
Կայք՝ | ayaanhirsiali.com |
Պարգևներ | |
Ակտիվ պայքար է տանում մուսուլման կանանց իրավունքները պաշտպանելու համար։ Այանը դաստիարակվել է խստապահանջ իսլամական ընտանիքում։ Վաղ տարիքում ենթարկվել է բռնության և տարել է սեռական օրգանների խեղման վիրահատություն։ Ալին հայտնի է որպես իսլամական երկրից սերող առաջին կինը, ով հրապարակայնորեն հրաժարվել է իսլամից։ Նա կոշտ դիրքորոշմամբ է հանդես գալիս՝ դատապարտելով իսլամի շրջանակներում օրինականացված բռնարարական ավանդույթները։ Ավարտելով իր քաղաքական կարիերան Նիդեռլանդներում, Ալին տեղափոխվել է ԱՄՆ։ Երեք ինքնակենսագրական գրքերի հեղինակ է։ Ալին կառավարում է իր անվան հիմնադրամը, որը օժանդակում է բռնությունների ենթարկված մուսուլման կանանց[6]։