Ամորի I (Երուսաղեմի արքա)
From Wikipedia, the free encyclopedia
Ամորի I (Ամորի Երուսաղեմցի (ֆր.՝ Amaury Ier de Jérusalem), 1136 թվական - 1174 թվական հուլիսի 11), Յաֆֆայի և Ասկալոնի կոմս, Երուսաղեմի արքա 1162 թվականից։ Ֆուլկի և Մելիսենդայի՝ Երուսաղեմի արքայի և թագուհու կրտսեր որդին, իր ավագ եղբայր Բալդուին III-ի ժառանգորդը։ Նրա իշխանության օրոք Բյուզանդիայի հետ Երուսաղեմի կապերը դառնում են ավելի ամուր, և երկու պետություններն էլ սկսում են համատեղ ներխուժումը Եգիպտոս, որն ավարտվում է անհաջողությամբ։ Մինչ այդ իսլամական պետությունների տարածքները, որոնք շրջապատում էին Երուսաղեմը, սկսում են միավորվել Նուր ալ-Դինի իշխանության տակ, ով Զանգիների ամիրայության ղեկավարն էր։ Ավելի ուշ Մերձավոր Արևելքի տարածքների մի մասը միավորվում է Սալահ ալ-Դինի դրոշի ներքո, ով ստեղծում է Այյուբյան սուլթանությունը։ Ամորին Երուսաղեմի երեք ապագա ղեկավարների հայրն էր՝ Սիբիլ, Բալդուին IV և Իզաբել։
Ամորի I Amaury Ier de Jérusalem | |||
Ամորի I | |||
| |||
---|---|---|---|
1163 - 1174 թվական | |||
Նախորդող | Բալդուին III | ||
Հաջորդող | Բալդուին IV | ||
| |||
1152 - 1163 | |||
Մասնագիտություն՝ | միապետ | ||
Դավանանք | Կոթոլիկություն | ||
Ծննդյան օր | մոտ 1136 | ||
Ծննդավայր | Երուսաղեմ | ||
Վախճանի օր | մոտ 1174 թվականի հուլիսի 11 | ||
Վախճանի վայր | Երուսաղեմ | ||
Դինաստիա | Անժուացիներ | ||
Քաղաքացիություն | Երուսաղեմի թագավորություն | ||
Հայր | Ֆուլկ | ||
Մայր | Մելիսենդա | ||
Ամուսին | Ագնես դը Կուրտենե Մարիա Կոմնենե | ||
Զավակներ | 1-ին ամուսնությունից՝ Սիբիլ, Բալդուին IV, Ալիքս 2-րդ ամուսնությունից՝ Իզաբել | ||