Ամերիկյան փիլիսոփայություն
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան փիլիսոփայությունը Միացյալ Նահանգների հետ փոխկապակցված փիլիսոփաների գործունեություն է, կորպուս և ավանդույթ։ Փիլիսոփայության ինտերնետային հանրագիտարանը նշում է, որ թեև այն չունի «որոշիչ հատկանիշների միջուկ, այնուհանդերձ, Ամերիկյան փիլիսոփայությունը կարող է դիտվել որպես ազգի պատմության ընթացքում ամերիկյան հավաքական ինքնության արտացոլում և ձևավորում»[1][2]։ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերի փիլիսոփայությունը հիմնականում դիտվում է որպես եվրոպական լուսավորության ընդլայնում։ Փիլիսոփայությունների փոքր մասը հայտնի են որպես ամերիկյան ծագում ունեցող, մասնավորապես՝ պրագմատիզմը և տրանսցենդենտալիզմը, որոնց ամենահայտնի կողմնակիցներն են համապատասխանաբար փիլիսոփաներ Ուիլյամ Ջեյմսը և Ռալֆ Ուալդո Էմերսոնը։