Ամեդեո Մոդիլիանի
From Wikipedia, the free encyclopedia
Ամեդեո Կլեմենտե Մոդիլիանի (իտալ.՝ Amedeo Clemente Modigliani, հուլիսի 12, 1884(1884-07-12)[1][2][3][…], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[4][5] - հունվարի 24, 1920(1920-01-24)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), իտալացի գեղանկարիչ և քանդակագործ, 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ամենաճանաչված նկարիչներից մեկն է, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։
Ամեդեո Մոդիլիանի իտալ.՝ Amedeo Modigliani | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1884(1884-07-12)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[4][5] |
Վախճանվել է | հունվարի 24, 1920(1920-01-24)[1][2][3][…] (35 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4][5] |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Գեղարվեստի ակադեմիա, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա և Վենետիկի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և գծանկարիչ |
Ոճ | մոդերն[6] |
Ժանր | դիմանկար[4], Ֆիգուր[7], կենցաղային ժանր[7], բնանկար[7], դիմապատկեր[7] և նյու[7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Seated Nude?, Ritratto di Lunia Czechowska con ventaglio?, Jean Cocteau?, Ինքնապատկեր, Portrait of Lunia Czechowska (1919)? և Frontal portrait of Jeanne Hébuterne? |
Ուսուցիչ | Ջիովաննի Ֆաթթորի և Կոնստանտին Բրանկուզի |
Ներշնչվել է | Անրի դը Տուլուզ-Լոտրեկ, Պոլ Սեզան, Կոնստանտին Բրանկուզի և Պաբլո Պիկասո |
Համատեղ ապրող | Բեատրիս Հաստինգս[8], Ժաննա Էբյութերն[8] և Աննա Ախմատովա |
Զավակներ | Ժաննա Մոդիլիանի |
ստորագրություն | |
Amedeo Modigliani Վիքիպահեստում |
Մոդիլիանին մեծացել է Իտալիայում, որտեղ ուսումնասիրել է անտիկ արվեստ և վերածննդի վարպետների գործերը, մինչև որ 1906 թվականին տեղափոխվել է Փարիզ։ Փարիզում ծանոթացել է այնպիսի կարկառուն նկարիչների հետ, ինչպիսիք են Պաբլո Պիկասսոն և Կոնստանտին Բրնկուշին, որոնք մեծ ազդեցություն են թողել Մոդիլիանիի ստեղծագործման վրա։ Մոդիլիանին ունեցել է թույլ առողջություն. հաճախ է հիվանդացել թոքաբորբով, և 35 տարեկան հասակում մահացել է թոքախտից։ Նկարչի կյանքի մասին հայտնի է շատ քիչ հավաստի տեղեկություն։
Որպես ժառանգություն` Մոդիլիանին թողել է մեծ մասամբ նկարներ և էսքիզներ, չնայած 1909-1914 թվականներին հիմնականում զբաղվել է քանդակագործությամբ։ Ինչպես կտավներում, այնպես էլ քանդակներում Մոդիլիանիի հիմնական թեման հանդիսացել է մարդը։ Դրանից բացի` պահպանվել են մի քանի բնանկարներ. նատյուրմորտները և այլ ժանրին պատկանող նկարները չեն հետաքրքրել նկարչին։ Մոդիլիանին հաճախ անդրադառնում էր վերածննդին ինչպես նաև այն ժամանակ հայտնի աֆրիկյան արվեստին։ Միևնույն ժամանակ Մոդիլիանիի ստեղծագործությունները չի կարելի վերագրել այն տարիների ժամանակակից արվեստի ոչ մի ուղղության, ինչպես օրինակ կուբիզմը և ֆոբիզմը։ Այդ իսկ պատճառով մշակութաբանները Մոդիլիանիի ստեղծագործությունները դիտարկում են այն ժամանակվա բոլոր մնացած արվեստի ուղղություններից առանձին։ Երբ նկարիչը կենդանի էր նրա նկարները չունեին համբավ և հայտնի դարձան միայն նրա մահվանից հետո։ 2010 թվականին «Սոթբիս» վերջին աճուրդի ժամանակ վաճառվեցին Մոդիլիանիի 2 նկար՝ 60,6 և 68,9 միլիոն ԱՄՆ դոլարով։ 2015 թվականի նոյեմբերի 9-ին «Մերկ պառկածը» ("Nu Couche") կտավը նյույորքյան Christie’s աճուրդում վաճառվել է 170.4 մլն դոլարով[9][10]։