Ամբողջական տեղեկատվությամբ խաղ
From Wikipedia, the free encyclopedia
Ոչ միանշանակ, բայց գործնականորեն կարելի է խաղը համարել ամբողջական տեղեկատվությամբ խաղ, եթե
- մասնակիցները ազդում են խաղային իրավիճակի վրա դիսկրետ գործողություններով՝ քայլերով։ Քայլերի հաջորդականությունը սահմանված է կանոններով և կախված չէ խաղացողների արձագանքի արագությունից, այսինքն՝ հերթական քայլը կատարում է այն մասնակիցը, որը ըստ կանոնների պետք է այն կատարի, այլ ոչ թե նա, ով առաջինն է գլխի ընկել կամ հասցրել կատարել։
- խաղի ցանկացած պահի բոլոր խաղացողները ամբողջական տեղեկություն ուեն խաղի վիճակի մասին, այսինքն՝ խաղացողներից ցանկացածի դիրքի և բոլոր հնարավոր քայլերի մասին։
Ընդ որում անգլերենում գոյություն ունի համանուն հասկացություն խաղ ամբողջական տեղեկատվությամբ (անգլ.՝ game of complete information), որը փոքր-ինչ տարբերվում է այս հոդվածում նկարագրված խաղ ամբողջական տեղեկատվությամբ (անգլ.՝ game of perfect information ) հասկացությունից։ Complete-տեղեկատվությամբ խաղերում խաղացողներին հայտնի են միայն օգտակարության գործառույթը և խաղի կանոնները, բայց պարտադիր չէ, որ հայտնի լինեն միմյանց քայլերը։ Այսպես՝ պոկերը հանդիսանում է complete տեղեկատվությամբ խաղ, բայց ոչ perfect տեղեկատվությամբ. խաղի կանոններն ու օգտակարության գործակիցները հայտնի են, իսկ խաղացողների քայլերը՝ ոչ։ Աճուրդը լիարժեք չէ անգամ complete առումով, քանի որ յուրաքանչյուր խաղացող գիտի իր օգտակարության գործառույթը, բայց չգիտի մյուս խաղացողների օգտակարության գործառույթը։
- շախմատ
- Լե Կատրո