Ամբոխի մանիպուլյացիա
մանիպուլյացիա / From Wikipedia, the free encyclopedia
Ամբոխի մանիպուլյացիա՝ մեթոդների կանխամտածված օգտագործում հիմնված ամբոխի հոգեբանական սկզբունքների վրա։ Սա օգնում է ներգրավել, վերահսկել կամ ազդել ամբոխի ցանկությունների վրա, որպեսզի ուղղորդել վարքագիծը դեպի հստակ գծված գործողության[1]։ Նման երևույթը հատուկ է կրոնին, քաղաքականության ու բիզնես ոլորտներին և կարող է հեշտացնել ընդունումը, մերժումը կամ անտարբերությունը անձի, քաղաքականության կամ արտադրանքի նկատմամբ։ Ամբոխի մանիպուլյացիայի բարոյական կողմը հաճախ կասկածի տակ է դրվում։
Ամբոխի մանիպուլյացիան տարբերվում է քարոզչությունից, չնայած դրանք կարող են միմյանց ուժեղացնելով ցանկալի արդյունքի հասնելու։ Եթե քարոզչությունը «իրադարձությունների ստեղծման կամ ձևավորման համար հետևողական, կայուն ջանքեր՝ ազդելու հանրային ձեռնարկության, գաղափարի կամ խմբի հետ կերտած հարաբերությունների վրա»[2], իսկ ամբոխի մանիպուլյացիան գործողության համեմատաբար կարճ կոչ է դառնում, երբ քարոզչության սերմեր (ավելի կոնկրետ՝ «նախնական քարոզչություն»[3]) են ցանվում և հանրությունը վերածվում է ամբոխի։ Քարոզիչը դիմում է մարդկային զանգվածներին, նույնիսկ եթե դրանք բաժանված են խմբերի, իսկ ամբոխի մանիպուլյատորը դիմում է իրական ժամանակում զանգվածից ամբոխ դարձած հատվածին[4]։ Սակայն մի շարք իրավիճակներում, ինչպիսիք են՝ երկրում արտակարգ իրավիճակի դրությունը, ամբոխի մանիպուլյատորը կարող է շահարկելով ԶԼՄ-ները և իրական ժամանակում դիմելով զանգվածներին՝ ամբոխի հետ է խոսում։
Ամբոխի մանիպուլյացիան նույնպես տարբերվում է ամբոխի վերահսկողությունից, որը կատարում է անվտանգության գործառույթ։ Տեղական իշխանությունները օգտագործում են ամբոխը վերահսկելու մեթոդներ՝ ամբոխը զսպելու և ցրելու, ինչպես նաև անկարգ և անօրինական գործողությունները, ինչպիսիք են՝ խռովություններն ու կողոպուտը, կանխելու և դրանց պատասխանելու համար[5],։