Աղի երթ
From Wikipedia, the free encyclopedia
Աղի երթ, հայտնի է նաև որպես Դանդիի շարժում և Դանդիի սատյագրահա, ոչ բռնի պայքար քաղաքացիական անհնազանդության ձևով Բրիտանական Հնդկաստանում, որը նախաձեռնվել է Մահաթմա Գանդիի կողմից՝ ծովի ջրից աղ արտադրելու համար, որն արվում էր Հնդկաստանում, մինչև Բրիտանացիների՝ աղի արտադրության հարկեր սահմանելը․ նրանց աղի արտադրության գործընթացը համարեցին անօրինական, իսկ հետո շարունակաբար ուժ գործադրեցին այն դադարեցնելու համար։
24-օրյա երթը սկսվեց 1930 թվականի մարտի 12-ին՝ որպես անմիջական գործողություններ հետապնդող քարոզարշավ հարկերի դեմ և ոչ բռնի պայքար ընդդեմ բրիտանական աղի մենաշնորհի։ Այն համաշխարհային ուշադրության արժանացավ, ինչն էլ խթան հանդիսացավ Հնդկաստանի անկախության համար մղվող պայքարի համար և սկսվեց մի նոր համազգային քաղաքացիական անհնազանդության շարժում[1]։ Երթը ամենաակնառու կազմակերպված մարտահրավերն էր` ուղղված Բրիտանական իշխանությանը, սկսված 1920-22 թվականների չհամագործակցելու շարժումից, որին էլ հաջորդեց Հնդկաստանի անկախության և ինքնիշխանության հռչակման Պուրնա Սվարաջի հռչակագիրը Հնդկաստանի ազգային կոնգրեսի կողմից 1930 թվականի հունվարի 26-ին[1]։
Մոհանդաս Կըրըմչընդ Գանդին առաջնորդեց շարժումը իր բնակավայրից՝ Սաբարմաթի Աշրամից, որը գտնվում է Ահմեդաբադ քաղաքի մոտ։ 78 հոգի սկսեցին երթը Գանդիի հետ, որը նպատակ էր դրել քայլել 240 մղոն դեպի Դանդի առափնյա գյուղ, որը գտնվում է Գուջարաթ նահանգի Նվսարի կոչվող մի փոքր քաղաքում։ Քանի որ Գանդին և մյուսները շարունակաբար ու համառորեն անում էին այն, ինչ պետք է տեղի ունենար երթի 24-րդ օրում, Նավսարի շրջանի Դանդի գյուղում, շատ մարդիկ միացան իրենց այս գործում։
Երբ 1930 թվականի ապրիլի 6-ին ժամը 6։30 Գանդին խախտեց աղի օրենքները, այն քաղաքացիական անհնազանդության մեծ ալիք բարձրացրեց Բրիտանական Հնդկաստանի աղի օրենքների դեմ միլիոնավոր հնդիկների կողմից[2][2]։
Դանդիի պայքարից հետո Գանդին շարունակեց իր պայքարը ափի հարավային երկայնքով՝ արտադրելով աղ և ճանապարհին հավաքներ կազմակերպելով։ Կոնգրես կուսակցությունը որոշեց մի կեղծ սատյագրահա կազմակերպել Դհարասանան աղի գործարանում, որը Դանդիից 25 կմ հարավ է գտնվում։ Այնուամենայնիվ, Գանդին 1930 թվականի մայիսի 4-5 ձերբակալվեց, Դհարասանայի կազմակերպված ակցիայից անմիջապես հետո։ Դանդիի շարժումն ու դրան հետևող Դհարասանա սատյագրահան համաշխարահային ուշադրություն բերեց Հնդկաստանի անկախության շարժմանը համաշխարհային մամուլում և կինոարտադրության ոլորտում։ Աղի հարկերի դեմ մղվող սատյագրահան տևեց մոտ մեկ տարի՝ ավարտվելով Գանդիի՝ բանտից ազատվելով և փոխարքա Լորդ Հալիֆաքս Իրվինի հետ երկրորդ անգամ Կլոր Սեղանի շուրջ բանակցություններ վարելով[3]։
Աղի երթը հիմնված էր Գանդիի ոչ բռնի պայքարի վրա, որը կոչվում է «սատյագրահա» և որը Գանդիի կողմից շվայտորեն թարգմանվել է որպես «ճշմարտության ուժ» կամ «ճշմարիտ պահանջ»[4]։ Բառացիորեն այն բաղկացած է սանսկրիտ բառերից՝ «սատյա», որ նշանակում է «ճշմարտություն» և «ագրահա», որ նշանակում է «պնդում»։
1930 թվականի սկզբին Ազգային Կոնգրեսը որոշեց, որ սատյագրահան պետք է լինի իրենց պայքարի միակ հնարքը Հնդկաստանի ինքնավարությունն ու ինքնիշխանությունը Բրիտանիայից ձեռք բերելու գործում, և Գանդին էլ դարձավ շարժման առաջնորդ։ Գանդին հրապարակել էր 1882 թվականի Բրիտանիայի աղի մասին ակտը, որպես սանտյագրահայի առաջին թիրախ։ Դանդիի Աղի երթը և բրիտանացի ոստիկանների կողմից հարյուրավոր ոչ բռնի պայքարի մասնակիցների ծեծվելը, որը ձեռք բերեց համաշխարհային հնչեղություն մամուլում, ցույց տվեց, որ խաղաղ քաղաքական անհնազանդությունը լավ միջոց է պայքարելու քաղաքացիական և քաղաքական անարդարությունների դեմ։ Գանդիի սատյագրահայի ուսմունքները և Դանդիի երթը նշանակալի ազդեցություն ունեցան ամերիկացի ակտիվիստներ Մարտին Լյութեր Քինգ կրստերի, Ջեյմս Բեվըլի և ուրիշների աֆրոամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակ[5]։